Արամ Արտաշեսի Շահվերդյան

Արամ Արտաշեսի Շահվերդյան

Իմ մասին
Մաշկաբան
Մասնագիտություն

ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն»՝ մաշկաբան-վեներոլոգ

ԵՊԲՀ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն, ասիստենտ

Պաշտոն
Ֆուչիկի 32, 0048, Երևան, Հայաստան
Հասցե
+374 98 20 58 02
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

21/10/2019

Բարև Ձեզ, Հարգելի Բժիշկ ես ցանկանում եմ իմանալ հնարավո՞ր է արդյոք բուժել պսորիազը և եթե այո որքա՞ն է տևում բուժումը: Նշեմ որ հիվանդությունը մի քանի ամիս առաջ է ի հայտ եկել: Շնորհակալություն:

Պսորաիազի բուժումը ՝ ինչպես ցանկացած քրոնիկական հիվանդության, ակնկալում է սուբյեկտիվ գանգատների նվազում, սրացումների միջև ընկած ժամանակահատվածի երկարացում, հնարավոր բարդություններից խուսափում, կյանքի որակի բարելավում: Բուժման համար կիրառվում են թե տեղային, թե ընդհանուր ազդեցության դեղորայք, թե ֆիզոթերապևտիկ մեթոդներ, ինչպես նաև դրանց համադրությունը: Բուժման տակտիկան կախված հիվանդության ընթացքից, փուլից, ախտահարման մակերեսից և մի շարք այլ գործոններից… Լինելով քրոնիկական հիվանդություն բուժման ելքը կարող է լինել «լավացում», «առողջացումը» դեռ բացառվում է: Առողջություն: