Անի  Ավագյան

Անի Ավագյան

Իմ մասին
Մաշկաբան-վեներոլոգ
Մասնագիտություն

Ուիգմոր Քլինիք, բժիշկ-մաշկաբան

«Արմենակ և Աննա Թադեոսյան» սպորտային բժշկության կենտրոն, բժիշկ-մաշկաբան

Երևանի քաղաքապետարանի թիվ 17 պոլիկլինիկա, բժիշկ-մաշկաբան

«Զարիշատ (Արամ) Մարտին» Արմավիր ԲԿ, շտապօգնության հերթապահ բժիշկ

Պաշտոն
Պուշկինի փող., 56 շենք, Երևան, Հայաստան
Հասցե
Հեռախոս
Հարց բժշկին

Ինձ ուղղված հարցեր

09/10/2019

Բարև Ձեզ, բալիկս 3.7տ. է մեջքի հատվածում որովայնի վրա հետքեր են առաջացել, հետազոտությունների արդյունքում պարզվեց որ սկլերոդերմիա է: Արդյո՞ ք բուժում կա նման հիվանդությանը և որքանո՞ վ է վտանգավոր: Կանխավ շնորհակալ եմ:

Բարև Ձեզ, հարգելի հարցատու։ Եթե հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում հաստատվել է, որ սկլերոդերմիա է, ըստ հիվանդության կլինիկայի և ընթացքի պետք է տարբերակել արդյոք սկլերոդերմիայի համակարգային, թե՞ օջախային տարատեսակն է։ Բուժման մոտեցումները, վտանգավորությունը, կանխատեսումը խիստ տարբեր են այս 2 տարատեսակների պարագայում։ Բուժում կա ամեն դեպքում։ Առողջություն Ձեր բալիկին։

Ծնողի պատասխանը- Տարատեակը օջախային է:

Բժշկի պատասխանը-Օջախայինի ընթացքը բարորակ է։ Պարբերաբար վիտամինոթերապիա, քսուքներ, առողջ սնունդ, առողջ քուն, և խնդիրը չի պրոգրեսվի։ Հիվանդությունը կառավարելի է: