Loading
Календарь

Май, 2012

Пон Втр Срд Чет Пят Суб Вос
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

էլեկտրոնային բովանդակության V համահայկական մրցույթի հաղթող

էլեկտրոնային բովանդակության V համահայկական մրցույթի հաղթող

2010թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 27-ը Երևանում անցկացվեց էլ.բովանդակություն համահայկական V մրցույթը: Մրցույթում ընդգրկված էին 320 աշխատանքներ:

Մրցույթի նպատակներն էին` բացահայտել հայկական էլ.բովանդակության ոլորտի 2009-2010 նվաճումները, հասնել գերազանցության դրանց ստեղծման և տարածման մեջ, Հայաստանի արտադրողների համար ստեղծել հիմք` միջազգային ասպարեզում իրենց արտադրանքը և նվաճումները ներկայացնելու համար:

Արդեն V անգամ է, ինչ Հայաստանում նախաձեռնվում է նման մրցույթ, որի անցկացումն ու շարունակականության ապահովումը կարևորվում է նախ և առաջ այն հանգամանքով, որ այս կերպ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոտում մեր երկրի առկա ներուժին ու գնահատել այն:

Անցյալ չորս մրցույթների հաղթողները հնարավորություն ստացան ներկայացվելու 2003թ. Ժնևում, 2005 թ. Թունիսում 2007թ. Բրիունիում, 2009թ. Դելիում կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություններին (WSA), որտեղից հայկական պատվիրակությունը տուն վերադարձավ երեք համաշխարհային մրցանակներ շահած:

Ինչպես և անցյալ անգամ, այս տարվա մրցույթը նույնպես անցկացվեց Համաշխարհային Գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգերով, դրանք են` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում և էլ.ներգրավում:

էլեկտրոնային բովանդակության V համահայկական մրցույթի էլ.առողջապահություն անվանակարգով հաղթող ճանաչվեց Doctors.am կայքը:

 

 


10 Января 2011
 
 
В Начало