Ուռուցքներ

Ուռուցքը (բլաստոմա) որպես նորագոյացություն (հուն. blasto-բողբոջ), պաթոլոգիական պրոցես է, որը բնութագրվում է բջիջների անսանձ բազմացմամբ: Ուռուցքային բջիջների բազմացումն իր էությամբ խիստ տարբերվում է բոլոր տեսակի բջիջների աճից ու բազմացումից, որոնք դիտվում են այլ պաթոլոգիական պրոցեսների դեպքում: Այսպես, օրինակ, բջիջների բազմացում հանդիպում է պրոլիֆերատիվ, բորբոքման, վերականգնման, գերբազմացման, վերքերի լավացման, կազմավորման, պատիճավորման և այլ պրոցեսների դեպքում: Այդ բոլոր դեպքերում բջիջների բազմացումը տեղի է ունենում օրգանիզմի տարբեր կարգավորիչ համակարգերի ներգործությամբ: Այն ավարտվում է բջիջների հասունացմամբ ու տարբերակումով և ունի փոխհատուցող-հարմարողական բնույթ: Ուռուցքի դեպքում բջիջների բազմացումը չի ենթարկվում օրգանիզմի կարգավորիչ ազդեցությանը: Ուռուցքի առաջին հիմնական հատկությունը ավտոնոմ աճն է:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին