Կարիոտիպ

Կարիոտիպը բոլոր քրոմոսոմների հատկանիշերի (քանակ, չափսեր, ձև և այլն) ամբողջությունն է, որը բնությագրական է տվյալ կենսաբանական տիպին (տիպային կարիոտիպ), տվյալ օրգանիզմին (անհատական կարիոտիպ) կամ էլ տվյալ տիպի բջիջների սերնդներին: Կարիոտիպ են անվանում նաև ողջ քրոմոսոմային հավաքածուի վիզուալ պատկերը` կարիոգրաման:

Կարիոտիպի որոշումը
Քրոմոսոմի արտաքին տեսքը էապես փոփոխվում է բջջային ցիկլի ընթացքում. ինտերֆազի ժամանակ քրոմոսոմները գտնվում են կորիզում, որպես կանոն, բացված վիճակում և դժվար հասանելի են, այդ իսկ պատճառով կարիոտիպի որոշման համար օգտագործում են բջիջներ, որոնք գտնվում են կիսման պրոցեսի մեջ` միտոզի մետաֆազում:

Կարիոտիպի որոշման պրոցեդուրան
Կարիոտիպի որոշման պրոցեդուրայի համար կարող է օգտագործվել բաժանվող բջիջների ցանկացած պոպուլյացիա, մարդու կարիոտիպի որոշման համար օգտագործվում են կամ միակորիզ լեյկոցիտներ` վերցված արյան նմուշից, որոնց բաժանումը խթանվում է միտոգենների ավելացմամբ, կամ բջիջների կուլտուրաներ, որոնք նորմայում ինտենսիվորեն կիսվում են` ֆիբրոբլաստներ կամ ոսկրածուծի բջիջներ: Ընտրված բջիջների բաժանում արհեստականորեն կանգնեցնում են մետաֆազի փուլում` ավելացնելով կոլխիցին, որն քրոմոսոմները իրարից բաժանող միկրոխողովակների սինթեզը ընկճող հատուկ ալկալոիդ է: Ստացված բջիջները ֆիկսվում են, քրոմոսոմները ներկվում են հատուկ ներկանյութով և նկարահանվում են միկրոսկոպի տակ: Ստացված նկարներից արդեն ստեղծվում է համակարգված կարիոտիպ` համրակալված քրոմոսոմնեի զույգեր (աուտոսոմներ). համարակալումը կատորվում է նրանց չափսերի փոքրացմանը զուգընթաց` վերջում ավելացնելով սեռական քրոմոսոմների զույգը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին