Բակտերիաներ (հուն, բակտերիոն՝ ցուպիկ, ձողիկ)։ Պրոկարիոտ բջջի տիպի կառուցվածքով մանրէներ։ Միաբջիջ, մեկական կամ խըմբերով, անշարժ կամ մտրակներով ցուպիկներ և գնդիկներ (կոկկեր) են։ Բակտերիաների դասակարգման հիմքում ընկած է դրանց բջջապատի կառուցվածքը։ Ըստ այդ դասակարգման Բ. կազմոլմ են պրոկարիոտների թագավորությունը և բաժանվում հետևյալ խմբերի՝ գրամ բացասական Բ., դրամրական Բ.։ միկոպլազմաներ, արխեբակտերիաներ։ Իրենց բազմազան ֆիզիոլոգիայով և ֆունկցիաներով Բ. գերազանցուէ են մնացած բոլոր օրգանական ձևերին։ է ներգիայի ստացման համար Բ, օդտագործում են օրգանական ե անօրգանական միացություններր (քեմոտրոֆներ), արեգակնային լույսր (ֆոտոտրոֆներ)։

Ներբջջլային մակաբույծների մեջ կան նաև էներգետիկ մակաբույծներ, որոնք օգտագործում են տիրոջ մեջ էներգիայի աղբյուր հանդիսացող ռեակցիաներր։ Բ. ազգեցությամբ բնական միացությունները քայքայվում են ոչ միայն թթվածնի ներկայությամբ, այլև անաերոբ պայմաններում՝ էլեկտրոնների այնպիսի ակցեպտորներով, ինչպիսիք են՝ նիտրատը, ծծումբը, ածխաթթու գազր։ Բ. մասնակցում են կենսաբանորեն կարևոր բոլոր տարրերի փոխանակության ցիկլերում և ապահովում նյութերի շրջապտույտը կենսոլորտում։ Նյութերի շրջանառության բազմաթիվ կարևոր ռեակցիաներ (նիտրիֆիկացիա, ապանիտրիֆիկացիա, ազոտֆիքսացիա, ծծմբի միացությունների օքսիդացումը և վերականգնումը) իրագործվում են միայն Բ. մասնակցությամբ։ Բ. հարմարվել են ամենաբազմազան էկոլոգիական պայմաններին։ Գոյություն ունեն ջերմասեր, հալոֆիլ և այլ Բ,։ Ինչպես ցանկացած օրգանիզմի մոտ, Բ. հատկություններր նույնսլես որոշվում են դրանց բնորոշ գեների հավաքածուով։ Բ. Լայնորեն օգտադործվում են գենետիկայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, տիեզերական կենսաբանության ընդհանուր հարցերր լուծելիս։ Բ. օգտագործվում են նաև ժամանակակից կենսատեխնոլոգիայում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին