Աստիգմատիզմ

Ընդհանրապես եղջերաթաղանթը բեկում է լույսի ճառագայթները նույնանման և մենք տեսականորեն ունենք սֆերիկ ռեֆրակցիա: Բայց քանի որ եղջերաթաղանթը ունի ոչ թե կլոր, այլ էլիպսաձև տեսք, ապա նրա ուղղահայաց առանցքը կարճ է և ավելի ուժեղ է բեկում, քան հորիզոնականը: Նորմայում ուղղահայաց առանցքի 0.5D ավելի ուժեղ է բեկում, քան հորիզոնականը: Իսկ եղջերաթաղանթի հետևում գտնվող ոսպնյակի հորիզոնական առանցքն ` ավելի կարճ և ավելի ուժեղ է բեկում, քան ուղղահայացը: Այդ պատճառով առանցքների տարբերությունը չենք զգում և խոսում ենք սֆերիկ ռեֆրակցիայի մասին: Եթե եղջերաթաղանթի հիմնական առանցքների /հորիզոնական և ուղղահայաց/ տարբերությունը 0.5D-ից ավել է, ապա մեկ ֆոկուսային կետի փոխարեն ստացվում է երկուսը և առաջանում է աստիգմատիզմԱստիգմատիզմի դեպքում, եթե ուղղահայաց առանցքն է ավելի ուժեղ բեկում, քան հորիզոնականը, ապա կոչվում է ուղիղ աստիգմատիզմ, իսկ եթե հորիզոնականն է ավելի ուժեղ բեկում, քան ուղղահայացը` հակառակը: Եթե նույն առանցքի բոլոր կետերը նույնանման են բեկում, աստիգմատիզմը կոչվում է կանոնավոր, իսկ եթե նույն առանցքի տարբեր կետերը տարբեր են բեկում` անկանոն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին