Արտերկրում բարձրակարգ բժշկության հասանելիություն. «Սֆերա»

«Սֆերա միջազգային բժշկություն» ծառայությունը հայկական շուկայում միջազգային բժշկական ապահովագրության բացառիկ ծրագիր է, որն ապահովում է արտասահմանում բարձրակարգ բժշկության հասանելիություն:

Խորհրդատվությունն իրականացվում է «Sphera» ընկերության բժիշկների, արտասահմանյան գործընկեր կլինիկաների բժիշկների, ինչպես նաև իրենց ոլորտում ճանաչված միջազգային լիցենզավորում ունեցող բժիշկ-մասնագետների կողմից:

Խորհրդատվությունն իրականացվում է  հայերեն,  ռուսերեն,  անգլերեն,  պորտուգալերեն  և իսպաներեն:

Բժշկական փաստաթղթերի թարգմանությունը (միջազգային բժիշկների եզրակացությունները) նույնպես իրականացվում  է  նշված լեզուներից ցանկացածով:
Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես հեռախոսով, այնպես էլ ընկերության հատուկ ինտերնետ կապով, որն ունի հարմար և ինֆորմատիվ արտաքին տեսք:

Ծրագիրը հնարավորություն է տալիս ստանալ ինչպես առաջնային ախտորոշիչ-խորհրդատվական օգնություն, այնպես էլ երկրորդ կարծիքի ընձեռում ճանաչված բժիշկ-մասնագետների կողմից, (նույնիսկ ծանր դեպքերի ժամանակ)

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ճիշտ կազմել բժշկական փաստաթղթերը, ընտրել մասնագիտացված բուժկենտրոն արտասահմանում, իրականացնել բժշկական խորհրդատվություն և ստանալ որակյալ եզրակացություն` հետագա բուժման խորհուրդներով: Ապահովագրված անձը, ստանալով եզրակացությունը կամ երկրորդ կարծիքի պատասխանը, հնարավորություն ունի դիմել մեր օգնությանը` արտասահմանյան կլինիկաներում բուժումը կազմակերպելու համար:

«ՀԱՐՑ ԲԺՇԿԻՆ»

Հեռահար կապի միջոցներով Ապահովագրված անձանց առողջական վիճակի վերաբերյալ անսահմանափակ քանակությամբ բժշկական խորհրդատվությունների տրամադրում և կողմնորոշում, այդ թվում(տարբեր պաթոլոգիաների, ախտորոշման թեստերի, հիվանդության պրոֆիլակտիկայի, ախտորոշման, բուժման մեթոդների, բժշկական

եզրակացությունների և լաբորատոր հետազոտությունների վերծանում, հետազոտությունների նախապատրաստման և բժշկական միջամտությունների կոնսուլտացիա,հարցեր կապված հղիության, պատվաստումների, մանկաբուժության, պլաստիկ վիրահատությունների և այլնի հետ):

Ծառայությունը մատուցվում է տվյալ ծածկույթի շրջանակում Ապահովագրողի հետ համագործակցող կազմակերպության համապատասխան որակավորում ունեցող բժշկի կողմից` հայերեն լեզվով կազմված եզրակացության տեսքով:

«Երկրորդ բժշկական կարծիք»

Ներառում է Ապահովագրական տարվա ընթացքում ցանկացած հիվանդության վերաբերյալ երկրորդ բժշկական կարծիքի տրամադրում, որով Ապահովագրված անձն արդեն ունի բժշկի առաջնային եզրակացություն/ախտորոշում: Ընդ որում, յուրաքանչյուր հիվանդության դեպքում ընձեռվում է կարծիքի տրամադրում միայն մեկ բուժ.հաստատության կողմից, որը նախատեսում է տվյալ հիվանդության ամբողջական վարում:

Հիվանդությունների շարքին են դասվում նաև`

  • ուռուցքաբանություն,
  • ՁԻԱՀ,
  • լյարդի ցիրոզ,
  • հեպատիտ,
  • սրտամկանի ինֆարկտ,
  • ուղեղի կաթված,
  • օրգանների փոխպատվասում,
  • վերջույթների ռեպլանտացիա,
  • սինդրոմներ և բնածին զարգացման արատներ,
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն:

Սույն ծառայությունը, որը ներառում է` հիվանդության ախտորոշման, նշանակված բուժման կուրսի շուրջ խորհրդատվությունների և կապի հեռահար միջոցների օգտագործմամբ ախտորոշման տրամադրում, մատուցվում է Սֆերա ընկերության հետ համագործակցող միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական ծառայություններ մատուցելու հավաստագիր ունեցող բուժհաստատությունների ցանկից Ապահովագրված անձի կողմից ընտրված տվյալ ոլորտի բժիշկ մասնագետների կողմից:

Անհատական բժշկական եզրակացությունը խորհուրդներով հանդերձ տրվում է Ապահովագրված անձին հայերեն լեզվով` հեռախոսային կամ ինտերնետային կապի միջոցով:

Երկրորդ բժշկական կարծիք Ծառայությունը մատուցվում է Պայմանագրի ուժի մեջ մտնելուց 30 օր սպասման ժամկետը լրանալուց հետո:

«Բուժման ֆիքսված և ապահովագրված արժեքի» հասանելիություն

Արտոնյալ սակագներով բուժման կազմակերպում Եվրոպական, Հարավային Ամերիկայի, Իսրայելի և այլ առաջատար բժշկական կենտրոններում (այդ թվում`Ֆրանսիա, Իսպանիա, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) ֆիքսված արժեքով, ապահովագրված հնարավոր բարձրացումից` մինչև ֆիքսված արժեքի եռապատիկը գերազանցելը, (օրինակ`բարդություններ առաջանալու, ստացիոնարում գտնվելու ժամկետի երկարաձգման դեպքում բժշկական հաստատության կողմից տրված նախահաշվարկը փոփոխման ենթակա չէ`միչև դրա եռապատիկը գերազանցելը):

Բուժման ծախսերը վճարվում են Ապահովագրված անձի կողմից:

«Սպասարկման ծառայությունների» հասանելիություն

Ծառայությունը տրամադրվում է Ապահովագրված անձի կողմից բուժման արժեքի վճարման դեպքում.

  • օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան փոխադրում,
  • բջջային հեռախոսի ժամանակավոր օգտագործման տրամադրում` ստացիոնարում բուժման կուրսի ստացման ընթացքում,
  • Ապահովագրված անձի բժշկական կենտրոնի այցելության կազմակերպում և տեղափոխում հյուրանոց,
  • կցված ուղեկցող-օգնական հիվանդանոցում:

 

Հոդվածի վերաբերյալ հարցերով կարող եք դիմել Նաիրա Աբրահամյանին