Հետծննդաբերական հիմնական խնդիրները և դրանց լուծման տարբերակները. ներկայացնում է մասնագետը

Doctors.am-ի հյուրասրահում է «Նյու-Մեդ» ուրոգինեկոլոգիական կենտրոնի «Օպերատիվ գինեկոլոգիայի» ծառայության ղեկավար, գինեկոլոգ Արշակ Սիմոնյանը:
 
Շեքի հետծննդաբերական պատռվածքները հանդիսանում են փոքր կոնքի օրգանների, ուրոլոգիական, գինեկոլոգիական, պրոկտոլոգիական այնպիսի խնդիրների հիմնական պատճառ, ինչպիսիք են՝
  • հեշտոցի պատերի իջեցումը,
  • արգանդի իջեցումը՝ ցիտոցելե (միզապարկի առջևի պատի ճողվածքանման ելուստ հեշտոցում),
  • սթրեսային անմիզապատհությունը,
  • պատռվածքները,
  • դեֆորմացիաները,
  • արգանդի վզիկի էրոզիաները,
  • թութքը,
  • քրոնիկ անալ ճաքերը,
  • ռեկտոցելեն (ուղիղ աղու առջևի պատի ճողվածքանման ելուստ հեշտոցում):
Այս հիվանդությունները կարող են հանդիպել միմյանցից զատ, բայց ավելի հաճախ ախտորոշվում են համալիր կերպով՝ դառնալով մի շարք այնպիսի գանգատների պատճառ, ինչպիսիք են՝ 
  • որովայնի ստորին հատվածի ցավեր, 
  • անմիզապահություն՝ հազալու, փռշտալու, ծանրություն բարձրացնելու ընթացքում, 
  • դեֆեկացիայի ընթացքում աղիների ոչ ամբողջական դատարկվելու զգացողություն (նման դեպքերում կանայք երբեմն փորձում են ձեռքերով միջամտելու ճանապարհով օգնել իրենց): 
 
Հաճախ հանդիպում է նաև ցավի և անհանգտության զգացողություն սեռական հարաբերության ընթացքում, երբ հեշտոցի ծավալի մեծացման  զգացողութուն է առաջանում,  ինչը մեծացնում է սեռական կյանքում լարվածությունը: 
 
Այս բոլոր գանգատները զգալիորեն նվազեցնում են կնոջ կյանքի որակը՝ երբեմն հանգեցնելով անլիարժեքության բարդույթի և ինքնագնահատականի իջեցման:
 
Ինչպե՞ս լուծել
 
Ամենից հաճախ, թվարկված գանգատների դեպքում կանայք դիմում են գինեկոլոգի: Ցավոք, ոչ բոլոր մանկաբարձ-գինեկոլոգներն ունեն հարակից ոլորտների (ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի) փորձ և գիտելիք, ինչի արդյունքում չեն ախտորոշվում մի շարք հիվանդություններ և հետևաբար բուժումը լինում է ոչ լիարժեք: Սա հատկապես վերաբերվում է փոքր կոնքի և շեքի պլաստիկ վիրահատություններին:
 
Մեր կլինիկայոմ ունենք միաժամանակ իրականացվող վիրահատությունների մեծ փորձ: Ստացվում է՝ 1 ցավազրկումով կազատվեք գինոկոլոգիական, ուրոլոգիական և պրոկտոլոգիական հիվանդություններից: 
 
Հասկանալի է, որ պացիենտների համար սա հարմար է թե՛ հոգեբանական և թե՛ նյութական տեսանկյունից: 
 
Բժիշկ Արշակ Պողոսյանի էջը Doctors.am-ում
Բժիշկ Արշակ Պողոսյանի էջը ֆեյսբուքում
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
4 ապրիլի, 2017թ.