«Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագիր. Դեկտեմբերի 11-ից 17-ը

Հարգելի՛ պլաստիկ վիրաբույժներ,

սիրով տեղեկացնում ենք, որ ս. թ. դեկտեմբերի 11-ից 17-ը Doctors.am-ը հայտարարում է պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:

Այսպիսով, եթե ունեք`

• մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ,
• նորություններ,
• պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր,
• կարող եք ուղարկել մեր խմբագրություն info@doctors.am հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային ու հասանելի մեծ լսարանի համար:

Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: