«Ակնաբուժական շաբաթ». փետրվարի 19-26

Հարգելի՛ ակնաբույժներ, ակնաբուժական կլինիկաներ և բաժանմունքներ,
 
սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. փետրվարի 19-26-ը Doctors.am-ը հայտարարում է ակնաբուժական հիվանդությունների, ակնաբուժությանը վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման շաբաթ:
 
Այսպիսով, եթե ունեք 
  • մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ, 
  • նորություններ, 
  • պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր, 
կարող եք ուղարկել մեր խմբագրություն info@doctors.am հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային և հասանելի մեծ լսարանի համար:
 
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Ակնաբուժական շաբաթ»-ի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք:
 
 
Սիրով կսպասենք Ձեր արձագանքին:
 
Հեռ.՝+374 60 537 537