Ադենոիդ

Նարինե Ռադիկի Առուշանյան

Հարց  

Բարև ձեզ,ես ունեմ ադենոիդ եւ վերջերս ինձ մոտ սկսվել է հաճախասրտություն:Տվել եմ արյան ընդհանուր անալիզ շատ նորմալ է եկել,նաեւ կատարել են ԷԿԳ: ԷԿԳ անելու ժամանակ եւս ունեի տախիկարդիա: Դա կապեցին վահանաձեւ գեղձի հետ,սակայն ես չեմ ստուգել գեղձս: Ես ինքս կարծում եմ,որ տախիկարդիան ինձ մոտ ադենոիդից է: Կցանկանաի լսել ձեր կարծիքը եւս: Նախապես շնորհակալություն:

Պատասխան  

Հարգելի հարցատու,ադենոիդ վեգետացիան որպես խնդիր հաճախ անհանգստացնում է երեխաներին և դեռահասներին մինչև 12 տարեկան,ավելի մեծ տարիքում այն հազվադեպ է կլինիկական նշանակություն ունենում՝դժվարացնում շնչառությունը։ Դժվարացած քթային շնչառությունը կարող է հրահրել սրտի ռիթմի խանգարման,բացարձակ պատճառ հանդիսանում է եզակի դեպքերում միայն։ Ճիշտ կլինի գնահատել քթային շնչառությունը,ապա գտնել տախիկարդիայի պատճառը։Շնորհակալություն