...

Լիդիա Վահանի Այվազյան

Հարց  

Բարև Ձեզ բժշկուհի ջան: Մի մեծ խնդրանքով եմ Ձեզ գրում: Ես 21 տարեկան եմ և ոչ մի կերպ քաշս չեմ կարողանում ավելացնել:
Հասակս 1.73 է, քաշս 52 կգ: Իմ քաշի պատճառով շատ եմ կոմպլեքսավորվում: Մասնագիտությամբ պարուսույց-մանկավարժ եմ: Համատեղ պարում եմ: Միգուցե պարս ինչ-որ չափով խանգարում է ավելորդ քաշ հավաքելուն? Բայց պարընկերուհիներս այդպիսի խնդիր չունեն: Դա է ինձ անհանգստացնում:
Խնդրում եմ կասեք ինձ ինչ-որ դեղամիջոց, որի օգնությամբ կարող եմ քաշս ավելացնել: Թեկուզ եթե վնասակար լինի:
Նախապես շնորհակալություն

Պատասխան  
Մինչև ավելորդ միջոցների դիմելը, պետք է հասկանալ պատճառը նիհարելու, կամ քաշ չհավաքելու։
Շատ ժամանակ միայն սննդակարգի ուղղումը բավական է լինում։
 
Սնունդը քաշ ավելացնելու և պակասեցնելու համար գրեթե նույնն է։ Ճիշտ սնվելու դեպքում չես ունենա ոչ ավելորդ քաշ ոչ էլ քաշի դեֆիցիտ։ Օրվա ընթացում ճիշտ է սնվել  5-6 անգամ. նախաճաշ, II նախաճաշ (միրգ, չրեղեն, ընդեղեն!), ճաշ, ընթրիք, քնելուց առաջ (մածուն+թեփ)։
Ախորժակը լավացնելու համար խմի պոլիվիտամին-մինիրալային կոմպլեքսներ (դեռ միայն վիտամիններ պրեպարատներից)

Նմանատիպ Հարցեր