Աբովյան քաղաքում իր գործունեությունը մեկնարկեց «Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնը

Ապրիլի 25-ին Աբովյան քաղաքի Երևանյան 1-24 հասցեում իր գործունեությունը մեկնարկեց «Իննովա Կլինիկ» բժշկական կենտրոնը:

Ամբուլատոր կլինիկան տեղի բնակչությանը այսուհետ կմատուցի բուժծառայություն՝ հետևյալ ուղղություններով՝

  • Թերապևտիկ ծառայություն
  • Գինեկոլոգիա
  • Էնդոկրինոլոգիա
  • Սրտաբանություն
  • ՈւՁՀ ախտորոշում
  • Սեքսապաթոլոգիա
  • Լաբորատորիա

Կլինիկայում առաջին հարկում գործում է նաև ընդարձակ դեղատուն՝ դեղորայքի առաքման ծառայությամբ: 

Տեղի և երևանյան մասնագետների միջև փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների իրականացման համար «Իննովա Կլինիկ» ԲԿ-ում կգործի նաև բոլոր հարմարություններով կահավորված կոնֆերանս սենյակ:

Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը կիրականացնի կլինիկական, բիոքիմիական և իմունոֆերմենտային հետազոտություններ:

  

Հաջողության հասնելու ճանապարհը կլինիկայի անձնակազմը տեսնում է 3 հիմնական սկզբունքների միջոցով.

  • Նորարար լուծումներ և մոտեցումներ,
  • Բժշկական բարձր պրոֆեսիոնալիզմ,
  • Անհատական վերաբերմունք այցելուներին։

  

- Կլինիկա հիմնելու մտքից մինչ այս պահը տևեց շուրջ 2 տարի և մեզնից պահանջվեց բավական մեծ և մանրակրկիտ աշխատանք: Ի սկզբանե մեր նպատակն էր ստեղծել բժշկական կենտրոն՝ ապահովելու բարձրակարգ բուժսպասարկում տեղի բնակչության համար: Մեզ մոտ աշխատելու համար հրավիրված են փարձառու մասնագետներ մայրաքաղաքից: Մենք ուժերի ներածի չափով կփորձենք վերադարձնել լիարժեք վստահությունը դեպի առողջապահական համակարգը: Նորարարական IT տեխնոլոգիաների կիրառմամբ մենք կփորձենք բնակչության շրջանում սերմանել բուժկանխարգելման մշակույթը:

Մեզ մոտ աշխատելու համար ընտրվել են մասնագետներ, ովքեր կիսում են մեր կարծիքը և հայացքները առողջապահության և բժշկության վերաբերյալ:- բացման խոսքում նշում է կլինիկայի հիմնադիր Գեորգի Մովսիսյանը:

  

Բուժանձնակազմ՝

ՈւՁՀ մասնագետ՝ Նաիրա Գրիգորյան, ք. Աբովյան

Սրտաբաններ՝ Հասմիկ Աբելյան, ք. Աբովյան,

Տիգրան Պողոսյան, ք. Երևան, «Քանկոր» սիրտ-անոթային ԲԿ

-Սիրտ-անոթային հիվանդությունները, ցավոք, այսօր հանդիսանում են ամենահաճախ հանդիպող և ծանր ընթացք ունեցող հիվանդություններից: Մեր նպատակն է կենտրոնում կազմակերպել կանխարգելիչ բժշկություն, կկատարվեն վաղ ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտություններ, որին կհետևի, իհարկե, ժամանակակից բոլոր ուղեցույցներին համապատասխան բուժում,- ասում է Տ. Պողոսյանը:

Թերապևտ՝ Ալեքսանդր Այվազյան, Մուրացան ԲԿ-ի Թերապիայի կլինիկայի ղեկավար

Սեքսապաթոլոգ՝ Արթուր Բաղդասարյան, ք. Երևան

Երևան քաղաքի գլխավոր սեքսապաթոլոգ

Գինեկոլոգ՝ Արմինե Ղուկասյան

Ստոմատոլոգներ՝ Հասմիկ Սանասարյան, Արթուր Խաչատրյան

Էնդոկրինոլոգ՝ Բամինե Բաղրամյան

Աղբյուրը՝ Doctors.am