Հղիության սովորույթային կրելախախտ. ներկայացնում է Հռիփսիմե Գրիգորյանը

- Բժշկուհի, ի՞նչ է նշանակում հղիության սովորույթային կրելախախտ:
 
- Սովորույթային կրելախախտը հղիության ինքնաբեր ընդհատումն է երկու և ավելի անգամներ: Հանդիպում է հղիությունների 2-5 % դեպքերում: Առավել հաճախ հանդիպում է 20 տարեկանից ցածր և 35տարեկանից բարձր տարիքի կանանց մոտ` երկու տարիքային խմբերում հանդիպում է 15,6% դեպքերում:
 
- Կա՞ն գործոններ, հիվանդություններ, որոնք առաջացնում են վիժումներ՝արդյունքում դառնալով սովորույթային կրելախախտի պատճառ:
 
- Կրելախախտը բազմապատճառ հիվանդություն է, առավել հաճախ հանդիպող գործոններն են ` էնդոկրին համակարգի խանգարումները , ինֆեկցիաները, արգանդի զարգացման արատները, ինչպես նաև ներարգանդային սինեխիաների` կպումների առկայությունը, արյան մակարդելության խանգարումները` կոագուլոպաթիաները և թրոմբոֆիլիաները, իսթմիկո-ցերվիկալ անբավարարությունը, հակաֆոսֆոլիպիդային սինդրոմը և այլ աուտոիմուն հիվանդություններ, գենետիկական խնդիրները` առկա ինչպես կնոջ այնպես էլ ամուսնու մոտ
 
- Գոյություն ունե՞ն բուժման արդյունավետ միջոցներ: Ի՞նչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը:
 
- Իհարկե գոյություն ունեն և կախված են ախտորոշված պատճառներից:
 
- Արհեստական բեղմնավորման պարագայում, կա՞արդյոք նման խնդրի ի հայտ գալու հավանականություն:
 
-Արհեստական բեղմնավորումը, այսինքն` արտամարմնային բեղմավորումն ըստ ժամանակակից բժշկական մոտեցումների հանդիսանում է սովորույթային կրելախախտի բուժման մեթոդ, քանի որ դրա արդյունքում արգանդի խոռոչ տեղադրվում են լավագույն սաղմիկները ` դրանով իսկ բարձրացնելով առողջ հղիության զարգացման հավանականությունը:
 
- Ձեր պրակտիկայում, հաճա՞խ եք առնչվում այս խնդրին:
 
- Այո , բավականին հաճախ:
 
- Հարցի ֆիզիոլոգիական մասից բացի, կարևոր է նաև հոգեբանական կողմը: Ինչպե՞ս պետք է կնոջը ներկայացնել խնդիրը ևպատրաստել հաջորդ հղիությանը:
 
- Շատ կարևոր հարց է նաև կնոջ հոգեբանական վիճակը, քանի որ սովորույթային կրելախախտը հանգեցնում է հոգեբանական խնդիրների, առավել հաճախ ` վախ կրկին հղիանալու և կրկին հղիությունը կորցնելու հանդեպ:: Կարևոր է լիարժեք ախտորոշում և բուժական մոտեցումների ներկայացումը կնոջը` զուգակցված հոգեբանի հետ զուգահեռ խորհրդատվությամբ:
 
Մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ , ռեպրոդուկտոլոգ  "Fertility center" մարդու պտղաբերության կենտրոնում