«Գինեկոլոգիական ամիս» հանրային իրազեկման ծրագիր. մարտի 8-ից ապրիլի 7

Հարգելի՛ գինեկոլոգներ,
 
սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը Doctors.am-ը հայտարարում է գինեկոլոգիական հիվանդությունների, կանանց առողջությանը վերաբերող խնդիրների հանրայնացման, ոլորտի նորությունների լուսաբանման ամիս:
 
Այսպիսով, եթե ունեք 
  • մասնագիտական կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ, 
  • նորություններ, 
  • պրակտիկայում հանդիպած հետաքրքիր, բացառիկ դեպքեր, 
կարող եք ուղարկել մեր խմբագրություն info@doctors.am հասցեով, և մենք սիրով կհրապարակենք դրանք, կդարձնենք հնարավորինս զանգվածային և հասանելի մեծ լսարանի համար:
 
Տեղեկացնենք նաև, որ եթե բաժանորդագրված եք կամ հետևում եք համաշխարհային հեղինակավոր առողջապահական ամսագրերի և կուզեիք այնտեղ զետեղված մասնագիտական հոդվածներով կիսվել Ձեր գործընկերների հետ, «Գինեկոլոգիական ամիս» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors-ը կտարածի դրանք: