Ե՞րբ է ցուցված հեռացնել նշիկները. ներկայացնում է ԼՕՌ մասնագետը

Սա, թերևս, մեր մասնագիտության ամենավիճելի հարցերից է:
 
Ինքս կարծում եմ, որ քանի դեռ հնարավոր է պահպանել, բուժել նշիկները, որպեսզի դրանք լիարժեք իրականացնեն իրենց գործառույթը՝ պետք է փորձել դեղորայքային եղանալով՝ հակաբորբոքային, ընդհանուր օրգանիզմի դիմադրողականության կարգավորման, տեղային ֆիզիոթերապևտիկ եղանակներով առողջացնել դրանք:
 
Սակայն, եթե նշիկների հետ կապված խնդիրներ ծագում են տարվա ընթացքում մի քանի անգամ, ապա սա դիտարկվում է որպես քրոնիկ տոնզիլիտ և ցուցում է հեռացման համար:
Պետք է նաև ճիշտ ընկալել տարվա ընթացքում մի քանի անգամ ասվածը:
 
Նախկինում ընդունված էր, որ տարին մեկ անգամ թարախային անգինան արդեն իսկ հանդիսանում է տոնզիլէկտոմիայի ցուցում, սակայն ժամանակակից ուղեցույցներով մոտեցումը փոքր ինչ այլ է:
Երեխաների դեպքում՝ տարվա ընթացքում մինչև 7 անգամ հիվանդանալը դեռ վիրահատության ցուցում չէ, ավելի բարձր տարիքի երեխաների դեպքում՝ մինչև 4, իսկ մեծահասակների դեպքում՝ տարեկան առնվազն 3 անգամ հիվանդանալը կարող է հանդիսանալ նշիկների հեռացման ցուցում:
 
Գոյություն ունեն , իհարկե, նաև բացառություններ, օրինակ՝ Մարշալի սինդրոմը: Այս մասին կխոսենք հետագա գրառումներում:
 
Առողջ եղեք և դիմեք, եթե ունեք հարցեր:
Արայիկ Ղարիբյան, բ.գ.թ. 091 21 00 17