Երկաթի դերը մարդու օրգանիզմում

Երկաթը մարդու օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն միկրոէլեմետներից է: Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 4գ. երկաթ, որի 30%-ը գտնվում է պահեստավորված ձևով լյարդում, փայծաղում և ոսկրածուծում: Երկաթի հիմնական մասը մտնում է էրիթրոցիտների հեմոգլոբինի և միոգլոբինի կազմի մեջ: Երկաթի նկատմամբ օրական պահանջը կանանց մոտ կրկնակի ավել է՝ պայմանավորված օրգանիզմի առանձնահատկություններով: 
 
 
Երկաթի դերն ու նշանակությունը.
 
  • մասնակցում է արյունաստեղծման պրոցեսներին, կանխում է սակավարյունության առաջացումը
  • մասնակցում է թթվածնի տեղափոխմանը հյուսվաքծներ և ածխաթթվի դուրս բերմանը օրգանիզմից
  • կարգավորում է վահանաձև գեզձի ֆունկցիան
  • կարգավորում է В խմբի վիտամինների յուրացումը
  • մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին
  • կարգավորում է իմունային համակարգի գործունեությունը
  • լյարդի կազմում մասնակցում է թույների չեզոքացման պրոցեսին
  • բարելավում է մաշկի, եղունգների և մազերի վիճակը
    Երկաթի անբավարարության հետևանքով մարդու մոտ նկատվում է 

     

    • սակավարյունություն​
    • հոգնածություն
    • մարսողական խանգարումներ
    • երեխաների մոտ աճի պրոցեսների դանդաղում
    • վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում
    • մազաթափություն
    • մաշկի չորություն
    • եղունգների շերտազատում
     
    Երկաթը օրգանիզմ է մտնում սննդի միջոցով:
    Բուսական մթերքից երկաթով հարուստ են հատկապես սև հացը, ցորենի թեփը, խոշոր աղացած ալյուրով պատրաստված հացը, իսկ բարձր կարգի ալյուրով թխված սպիտակ հացը երկաթ շատ քիչ է պարունակում: Երկաթով հարուստ են նաև լոբին, ոսպը, ձավարեղենը, կանաչ տերևով բանջարեղենը, դդումը, տանձը, դեղձը, խնձորը, չամիչը, ծիրանի չիրը և այլն:
     
    Կենդանական ծագման մթերքից երկաթով հարուստ են միսը, լյարդը, ձուն, ձուկը, կաթնամթերքը: Օրգանիզմի կողմից յուրացվում է սննդի միջոցով ստացված երկաթի ընդամենը 10%-ը: Այնպիսի միկրոտարրեր, ինչպիսիք են պղինձը, կոբալտը, մանգանը և վիտամին C-ն լավացնում են երկաթի յուրացումը, իսկ օրինակ ֆոսֆատները, ֆիտատները և որոշ թթուներ, որոնք առկա են հացահատիկի, սպանախի և որոշ բուսական մթերքներում, դժվարացնում են երկաթի ներծծումը աղիներից:
     
    Doctors.am
    Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն