հարց -հարգելի բժիշկ

Էմմա Գագիկի Ծառուկյան

Հարց  

Հարգելի բժիշկ արդյոք հնարավո՞ր է երեխայի մոտ շլությունը հեռատեսության ժամանակ անցկացնել ակնոցով և արդյո՞ք հետագայում այն կրելու անհրաժեշտություն չի լինի։

Պատասխան  

Շլությունը շատ ինդիվիդուալ է՝ կախված տարիքից, գենետիկայից, տեսողության սրությունից, կորեկցիան ուշացնելու դեպքում կարող է զարգանալ նաև ամբլիոպիա (ծույլ աչք, որ մեծ տարիքում չի վերականգնվում): Կարող է պարալիտիկ շլություն լինել, երբ վնասված է ակնագնդի նյարդերից և ակնագունդն անշարժ է, չի կարող շտկվել օպտիկական ակնոցով:

Համագործակցված շլությունը կարող է 3 տեսակի լինել՝

1.ակոմոդացիոն (շլությունը շտկվում է օպտիկական ակնոց կրելով)
2.Կիսաակոմոդացիոն (շլությունը մասնակի է շտկվում) 
3. ոչ ակոմոդացիոն (երբ օպտիկական ակնոցով չի շտկվում, այս պարագայում ցուցված է վիրահատական միջամտություն)

Սակայն առաջարկում ենք նաև ապարատային թերապիա և՛ նախքան վիրահատությունը, և՛ վիրահատությունից հետո:

Առողջություն եմ մաղթում