ՕրնիթոզԽլամիդիոզների շարքին պատկանող վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Chlamidia psitacci-ն է։ Հիվանդությունն ընթանում է շնչուղիների առաջնային ախտահարման երևույթներով։ Գաղտնի շրջանն 12 օր է։
Վարակի աղբյուր են վայրի և տնային սինանթրոպ թռչունները (հատկապես թութակները և աղավնիները, ինչպես նաև բադերը, ճայերը այլ թռչուններ)։ Բնական օջախների առաջացումը և պահպանումը կապվում է վայրի թռչունների միգրացիայի հետ։
Թռչունների մոտ օրնիթոզն ընթանում է աղիքային համակարգի ախտահարման երևույթներով, իսկ երբ թոքային հիվանդության սիմպտոմոկոմպլեքսով։
Վարակված թռչուններն աղտոտում են արտաքին միջավայրը կղանքով և կտուցի լորձով, որից վարակվում են առողջները։

Մարդկանց վարակումը հիմնականում կատարվում է օդակաթիլային, օդափոշային ճանապարհով:  Մեծ քաղաքներում աղավնիների մեջ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց գրեթե 50%-ը վարակված է օրնիթոզի հարուցիչներում:

Հիվանդ մարդկանց խորխի պարունակության մեջ հարուցիցչներ  կարելի է հայտնաբերել մինչև հիվանդության 20-25-րդ օրը։ Հիվանդության  դեպքերը հայտնաբերելիս հիվանդին մեկուսացնում են։ Բուժումը տարվում է տետրացիկլինային շարքին պատկանող հակաբիոտիկներով: 
Հիվանդության կանխարգելման միջոցառումները տարվում են անասնաբուժական ծառայության հետ միասին։ Այդ միջոցառումներն ընդգրկում են մարդկանց պաշտպանիչ միջոցներ՝ հատուկ հագուստ, ձեռնոցներ, ակնոցներ, ռեսպիրատորներ։
Անապահով տնտեսություններում սահմանվում է կարանտին։ Հիվանդ կենդանիներին մորթում են, միսը և փետուրը օգտագործում են հատուկ մշակումից հետո։

Վարակված կերը կենդանիներին տրվում է ջերմային մշակումից հետո։ Օջախը ենթարկում են ախտահանման՝ 0,5%-անոց քլորամինի լուծույթով։ Հիվանդներին ստացիոնարից դուրս են գրում կլինիկական երևույթներն անհետանալուց հետո։ Հիվանդության կրկնություններից խուսափելու նպատակով դուրս գրված առողջացածներին առնում են դիսպանսեր հսկողության տակ 1-3 տարի ժամանակով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին