Լիպոմաները՝ ճարպային հյուսվածքից կազմված ուռուցքները, տեղակայվում են ենթամաշկային բջջանքում և շոշափվում են տարբեր մեծության, սահմանափակ հանգուցային գոյացությունների ձևով, բնորոշ են իրենց փափուկ կոնսիստենցիայով ու բլթայնությամբ։ Խոշոր լիպոմաները կարող են զգալիորեն դուրս գալ մաշկային ծածկույթի մակարդակից։ Նրանց շոշափումն անցավ է։ Լիպոմաների քանակը տարբեր է, ոչ հազվադեպ նրանք հաշվվում են տասնյակներով։

Հյուսվածաբանորեն լիպոմաները կազմված են բնականոն ճարպային հյուսվածքից, պարփակված ֆիրրոզ պատյանում, որից գնում են միջնապատեր, բաժանելով ուռուցքը առանձին բլթերի:

Բուժումը։ Առանձին ուռուցքներ, որոնք խանգարում են հիվանդին, հեռացվում են վիրաբուժական ճանապարհով։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին