Psoriaz

Դավիթ Անուշավանի Հարությունյան

Հարց  

Հարգելի՛ բժիշկ, արդյո՞ք պսորիազը կարելի է բուժել կամ թեթևացնել միայն քսուքներով: Եվ կարո՞ղ է այն հանգեցնել մաշկի քաղցկեղի:
Շնորհակալություն

Պատասխան  

Բարև Ձեզ,

հարգելի՛ հարցատու, պսորիազի բուժումը կախված է հիվանդության տարածվածության աստիճանից, ձևից, փուլից (պրոգրեսիվ, ստացիոնար, ռեգրեսիվ), ինչպես նաև հարակից պաթոլոգիաներից, և միայն դրանք վերլուծելուց հեոտ նոր բուժման սխեմա է մշակվում, իհարկե հաշվի առնելով մարև պացիենտի դիրքորոշումը, արտաքին բուժումը իհարկե շատ մեծ տեղ ունի պսորիազային հիվանդության բուժման մեջ:
   Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, այո երկարատև (տարիներ), առանց ընդմիջումների և մեծ մակերեսնորով, հատկապես գերակտիվ արտաքին օգտագործման գլյուկոկորտիկոիդներ օգտագործելու դեպքում հնարավոր են մաշկի ուռուցքային ախտահարումներ:

Շնորհակալություն

Դավիթ Անուշավանի Հարությունյան

http://www.doctors.am/hy/davit-harutyunyan