Նոր լաբորատոր-ախտորոշիչ կենտրոն Երևանում. անվճար հետազոտություններ և զեղչեր՝ բացման առիթով

Այսօր (փետրվարի 13,2017թ.) Երևանում իր գործունեությունը մեկնարկեց CMD (Մոլեկուլյար Ախտորոշման Կենտրոն) լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնը: Այն հանդիսանում է ՌԴ Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի բազայի վրա հիմնված CMD խոշորագույն լաբորատոր-ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղը:
 
Ունենալով գործունեության ավելի քան 10 տարվա փորձ, իր այցելուներին և գործընկեր բժշկական հաստատություններին կենտրոնն առաջարկում է լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների լայն շրջանակ բոլոր ուղղություններով: Շուրջ 1000 հետազոտություն. այս ծավալը եզակի է մեր երկրի համար:
 
Կենտրոնում իրականացվում են նաև որոշ բացառիկ հետազոտություններ, որոնք առաջին անգամ կատարվել են CMD գլխամասում, օրինակ NASBA հետազոտությունը (4 ինֆեկցիաների համատեղ քննությունը: Հետազոտության այս մեթոդն առավել ինֆորմատիվ և զգայուն է, քան ՊՇՌ-ն), արգանդի պարանոցի հեղուկային ցիտոլոգիա, ֆլորոցենոզ:
 
Կենտրոնում կատարվում են նաև ալերգենների հետազոտություններ՝ բացառիկ ծավալով:
 
 
Ակցիա բացման առիթով
 
Գործելով յոդ-դեֆիցիտային գոտում, CMD կենտրոնը կարևորում է հատկապես ազգաբնակչության վահանաձև գեղձի առողջության պահպանումը: Այդ առիթով, բացման օրից ի վեր (13 փետրվարի) 1 ամիս շարունակ կարելի է անցնել վահանաձև գեղձի ТТГ (թիրեոտրոպ հորմոն) հետազոտություն բացարձակ անվճար և օգտվել վահանաձև գեղձի մյուս հետազոտությունների համար սահմանված 30% զեղչից:
 
 
 
Աշխատանքային օրեր և ժամեր
 
Փորձելով ստեղծել առավելագույն հարմարավետ պայմաններ իր այցելուների համար՝ CMD կենտրոնն աշխատում է բոլոր օրերին: Աշխատանքային օրերին՝ ժամը 07.30-19.00:
 
Հասցե
 
CMD ախտորոշիչ կենտրոնը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում (Մաշտոց 42, Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկ) և հարմար է այցելել քաղաքի բոլոր ծայրերից:
 
Կենտրոն կարելի է այցելել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ սեփական որոշմամբ՝ պրոֆիլակտիկ նպատակներով: Ախտորոշիչ կենտրոնի բոլոր ադմինիստրատորները բժիշկներ են և անհրաժեշտության դեպքում կարող են ուղղորդել:
Այցը գրանցելու համար կարող եք զանգահարել՝ 010 581 221:
 
      
Գին և որակ
 
Կատարելով մոնիթորինգ, կարելի է վստահ ասել, որ կենտրոնում հետազոտությունների արժեքները բավական մատչելի են: Գործում է զեղչային ճկուն համակարգ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Գործում է մշտական 10% զեղչ կոմպլեքս հետազոտությունների համար:
 
Ինտերակտիվություն
 
Գրանցելով անձնական տվյալները cmd-online.ru կայքում, կարելի է ստեղծել անձնական կաբինետ, որտեղ կպահպանվեն բոլոր հետազոտությունների արդյունքները:
 
     

Աղբյուրը՝ Doctors.am
13 փետրվարի, 2017