«Ոսկրի և հյուսվածքի օրեր. Երևան». գիտագործնական սեմինար հունիսի 9-10

Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ս.թ. հունիսի 9-10-ը Երևանում կկայանա «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» և «Գլոբմեդ» ընկերության կողմից կազմակերպվող «Ոսկրի և հյուսվածքի օրեր. Երևան» գիտագործնական սեմինարը:

Միջոցառումը կհետաքրքրի դիմածնոտային վիրաբույժներին, վիրաբույժ-ստոմատոլոգներին, իմպլանտոլոգներին, ստոմատոլոգներին:

Վայրը՝  Double Tree by Hilton Hotel (հասցե՝ Գր. Լուսավորիչ 4/2)

Օր 1. Վորքշոփեր

11:30-14:30     բժ. Վիկտոր Կալենչուկ  

Թեմա՝ Կանխատեսելի իմպլանտացիա ատրոֆիկ ալվեոլար ոսկրի մեջ

14:30-15:00     Ընդմիջում

15:00-18:00     բժ. Ադրիան Կասայ  

Թեմա՝ Պերիօդոնտալ պլաստիկ վիրաբուժություն . արդյո՞ք մենք դեռ կարիք ունենք ավտոլոգ տրանսպլանտների

Օր 2. Դասախոսություններ

09:00-09:30     Բացման խոսք և գրանցում

09:30-10:00     Զոլտան Կասապ           

Ներածություն/botiss ընկերության փաթեթը

10:00-11:00     Պետեր Վինդիշ                

Կարծր և փափուկ հյուսվածքների շտկումներ ատամների և իմպլանտների շուրջ

11:00-11:30     Սուրճի ընդմիջում

11:30-12:30     Պետեր Վինդիշ                

Արդյո՞ք մենք ոսկրի և կերատինացված հյուսվածքների կարիք ունենք երկարաժամկետ ստաբիլության համար

12:30-13:30 Ճաշի ընդմիջում

13:30-15:30     Ադրիան Կասայ  

Պերիօդոնտալ պլաստիկ վիրաբուժություն. արդյո՞ք մենք դեռ կարիք ունենք ավտոլոգ տրանսպլանտների

15:30-16:00    Սուրճի ընդմիջում

16:00-18:00    Վիկտոր Կալենչուկ

Իմպլանտների վերականգնման բիոմիմետիկան ոսկրի դեֆիցիտի պայմաններում

 

Սեմինարին հարկավոր է գրանցվել նախապես, զանգահարելով՝ +374 94 33 15 57, +374 94 33 15 56 կամ գրանցվել առցանց:

Մասնակցությունը վճարովի է: Յուրաքանչյուր վորքշոփի արժեքը՝ 25.000 դրամ, դասախոսություններին մասնակցությունը՝ 25.000 դրամ: «Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիայի» անդամների համար մասնակցության արժեքն է 20.000 դրամ:

 

Սկզբնաղբյուրը՝ Doctors.am
04 մայիսի, 2017թ.