Տասներկուերորդ ամիս

doctors.am Տասներկուերորդ ամիս

Փոքրիկն արդեն մեկ տարեկան է: Այդ ընթացքում նա ամենօրյա ջանքերի շնորհիվ ձեռք է բերել հիմնական հմտություններ, ու դարձել հասարակության համեմատաբար ինքնուրույն անդամ: Այդ ընթացքում նրա ուսուցիչներն ու հսկիչները ծնողներն են եղել: Սկսվում է փոքրիկի համար շատ արագ ու արմատական փոփոխությունների շրջանը:

Երեխայի զարգացումը

Երեխան կարող է`

- Ցույց տալ` ինչ է ուզում առանց գոռալու:

- Ինքնուրույն կանգնել:

- Առանց կողմնակի օգնության մի թիչ քայլել սենյակում:

- Մոտ ազգականներին, բարեկամներին հրաժեշտ տալ` թաթիկը թափահարելով:

- Գիտակցաբար ասել << մամա >> և << պապա >>:

- Գնդակը գլորել դեպի մայրը:

Տարիքի հետ ի հայտ եկող հմտություններ (ունակություններ)

Եթե փոքրիկը դեռ չի քայլում, ուրեմն մոտ օրերս կսկսի քայլել: Ամենայն հավանականությամբ նա կարող է ինքնուրույն կանգնել, մի քիչ քայլել` կահույքից բռնած, բավականին ժիր սողալ կամ գլորվել մի տեղից մյուսը:Նա կարող է ինքնուրույն և երկար նստել` առանց հոգնելու:
Նա ճարպկորեն ու հաճույքով վերցնում է զանազան իրեր, հեշտությամբ բարձրացնում է մանր առարկաներ` օգտագործելով բութ մատը և ցուցամատը: Զարմանալի համառությամբ նետում է առարկաները, խաղալիքները և ուշադիր հետևում նրանց ընկնելուն: Եթե խաղալիքն անհետանա, նա կսկսի որոնել: Խաղալիս փոքրիկը հմտորեն օգտագործում է երկու ձեռքերը, ու հիմա անսխալ կարելի է որոշել` ձեռքերից որի՞ն է նախապատվություն տալիս: Երեխան խորապես բավարարվում է, երբ մայրը հեշտությամբ հասկանում է, թե ինքն ինչ է ուզում, երբ մատով ցույց տալիս է: Բայց նա շատ հետաքրքրասեր ու հարցասեր է, դրա համար հարկավոր է տունը հնարավորության սահմաններում անվտանգ դարձնել: Բայց դա դեռ չի նշանակում, որ նրա հետաքրքրասիրությունը պետք է այնքան սահմանափակել, որ նա լաց լինի կամ հուզվի: Հասկանալի է, որ հատուկ նրա համար բաց եք թողնելու մի քանի դարակներ, որ հանգիստ բավարարի իր հետաքրքրասիրության բնազդը: Զբոսանքի ժամանակ նա երկար, ուշադիր դիտում է մարդկանց, կենդանիներին ու մեքենաները: Նա լավ է ճանաչում ծանոթ մարդկանց, կենդանիներին, ողջունում նրանց ուրախ ճիչերով: Նա արդեն արձագանքում է իր անվանը, գիտի ընտանիքի բոլոր անդամների անունները, լավ է հասկանում պարզունակ խնդրանքները, նույնիսկ կատարում է դրանք: Օրինակ` << Սա տուր մայրիկին >> և այլն: Եթե թեքրիկին լողացնելից մայրը խնդրի, որ բարձրացնի կամ ծալի թաթիկները կամ տոտիկները, նա կհասկանա ու կկատարի խնդրանքը: Նրա վարքագիծն ապացուցում է, որ փոքրիկը շատ բան է հասկանում, բայց դեռ չի կարողանում արտահայտել իր զգացմունքները, ցանկությունները: Նա հրճվում է` ինքն իր հետ <<խոսելով>> և խոսքի նման հնչյուններ արձակելով: Եթե նա դեռ չի արտասանել իր առաջին բառը, ուրեմն շուտով կարտասանի:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am