aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Երևան - Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ԿՀՄԻ ԲԱԿ)

Ս.Մ Բերեզինի անվան Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի Բժշկա-ախտորոշիչ կենտրոն

Հասցե:
ՀՀ, ք. Երևան, 0039, Բագրատունյաց 1 ("Երևան բժշկական կենտրոնի" շենքում)
Հեռ.:
(+374 10) 42 83 11
(+374 11) 42 83 11
Էլ. հասցե:
Վեբ Կայք:

Մեր մասին


2012թ. հուլիսի 2-ից այցելուների առջև իր դռներն է բացել Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան բաժանմունքը, որը մատուցում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ծառայություններ`
Հայաստանում միակ 1.5 Տեսլա հզորությամբ բարձրադաշտ ՄՌ տոմոգրաֆով:

Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոնների (ԿՀՄԻ ԲԱԿ) ցանցը Ռուսաստանի և ԱՊՀ տարածքում գործող մասնավոր բժշկա-ախտորոշիչ կազմակերպություններից ամենամեծն է` իր աշխարհագրությամբ, հետազոտությունների քանակով, հեռաբժշկական ցանցով, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումներով հագեցվածությամբ: ԿՀՄԻ ԲԱԿ գլխամասային գրասենյակը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան):

ԿՀՄԻ ԲԱԿ Երևանյան մասնաճյուղը կարող է աջակցել Հայաստանի բնակիչներին ԿՀՄԻ Ուռուցքաբանական և ռադիո-վիրաբուժական կենտրոնում բարձրորակ, միջազգային բուժական ստանդարտներին համապատասխանող բուժօգնություն ստանալու հարցում:

Զեղչ 5%. տրամադրվում է կենսաթոշակառուներին և բոլոր կարգի հաշմանդամներին:
Զեղչ 10%. տրամադրվում է բուժաշխատողներին (բժիշկ, ֆելդշեր, բուժքույր)` աշխատանքի վայրից տեղեկանք ներկայացնելու դեպքում, պատերազմների մասնակիցներին, Լենինգրադի շրջափակումից տուժածներին, Չերնոբիլի վթարի վերացմանը մասնակցած անձանց:
Բոլոր զեղչերը հաստատվում են համապատասխան փաստաթղթերով, իրար չեն գումարվում, չեն տարածվում կոնտրաստային նյութի և լրացուցիչ ծառայությունների վրա:



Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն (ԿՀՄԻ ԲԱԿ) առողջապահական կազմակերպությունը ստեղծվել է 2003թ.` միմիայն մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է ՌԴ-ում և հարևան երկրներում` բնակչությանը բարձր տեխնոլոգիական ախտորոշման և բուժման մեթոդներով ավելի լավ ապահովվելու նպատակով:

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ տարածքում գործում են 65 ԿՀՄԻ ԲԱԿ կենտրոններ: Բոլոր ՄՌՏ բաժանմունքները հագեցած են (1-1.5 տեսլա) Siemens ֆիրմայի բարձրադաշտ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆներով և համակցված են մեկ հեռա-բժշկական ցանցի մեջ:

Սանկտ-Պետերբուրգում տեղակայված է խորհրդատվական կենտրոնը, որտեղ աշխատում են առավել փորձառու` ահռելի ախտորոշիչ փորձ ունեցող բժիշկները: Որևէ ԿՀՄԻ ԲԱԿ կենտրոնում աշխատող ցանկացած բժիշկ հնարավորություն ունի խորհրդատվություն ստանալու Սանկտ-Պետերբուրգից: Բնականաբար խորհրդատվական կենտրոն են ուղարկվում միայն ախտորոշման տեսանկյունից ամենաբարդ դեպքերը: Բժիշկ-խորհրդատուները օրական պատասխանում են այնպիսի հարցերի, որոնց հետ սովորական բժիշկը առնչվում է ընդամենը մի քանի անգամ իր ամբողջ բժշկական գործունեության ընթացքում, դրանով իսկ անգնահատելի փորձ կուտակելով:

Ռադիո-վիրաբուժությունը ևս մեկ ոլորտ է, որտեղ ԿՀՄԻ ԲԱԿ-ը առաջատար դիրքեր է գրավում ՌԴ-ում:



2008թ. աշնանը Սանկտ-Պետերբուրգում բացվել է և հաջողությամբ աշխատում է ռադիո-վիրաբուժության և ռադիո-թերապիայի բարձր տեխնոլոգիական կենտրոնը` ներառյալ Գամմա դանակը, Կիբեր դանակը և կոմֆորմային ճառագայթման գծային արագացուցիչները:

2012թ. սկզբում առաջին հիվանդներին կընդունի Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետ համակցված Պոզիտրոնա-էմիսիոնային տոմոգրաֆիայի կենտրոնը (ՊԷՏ/ԿՏ)` տեղում ռադիո-ֆարմ-դեղանյութերի արտադրությունով:

ԿՀՄԻ և Սանկտ-Պետերբուրգի կառավարության միջև կնքված հուշագրի հիման վրա կառուցվելու է ԿՀՄԻ Պրոտոնային թերապիայի կենտրոնը, որը կսկսի աշխատել 2014թ.



Ծառայություններ
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)

ՄՌՏ-ն ախտորոշման բարձր-տեխնոլոգիական մեթոդ է, որը ներկայումս համարվում է առաջադեմ, բացարձակ անվնաս և, շատ դեպքերում, առավել տեղեկատվական (ինֆորմատիվ):

Մեր կենտրոնում իրականացվում են հետևայլ ՄՌ հետազոտությունները

-Գլխուղեղի ՄՌՏ
-Ողնաշարի ՄՌՏ
-Հոդերի ՄՌՏ
-Մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիա
-Որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության ՄՌՏ
-Կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ
-Տղամարդկանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ
-Փափուկ հյուսվածքների ՄՌՏ

Ուռուցքաբանություն

-Ռադիովիրաբուժություն
-Ճառագայթային թերապիա
Բուժանձնակազմ
Մատինյան Նարեկ Գարեգինի
Հովհաննիսյան Գարիկ Լևոնի
Մինասյան Ինգա Սերգեյի


Տեսանյութեր








Ուշադրություն. Այստեղ դուք կարող եք ինֆորմացիա ստանալ` ի պատասխան Ձեր հարցադրումների: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:
Բոլոր դաշտերը պարտադիր են
Կոդը սխալ է հավաքված

Զեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկված է

Էջի Սկիզբ