aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Ճառագայթաբաններ - Թորգոմյան Ադրինա Լևոնի

Մասնագիտություն:
Անոթաբան
Պաշտոն:
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտության բժիշկ-մասնագետ
Երևանի պետական բժշկական համալսարան
Համալսարանական N1 կլինիկական հիվանդանոցային համալիր
"Լևոն և Քլաուդիա Նազարեանների անվան ռադիոլոգիայի կենտրոն"
Հասցե:
Հայաստան, Երևան, Աբովյան փ., շենք 60
Հեռ.:
(+374 94) 100 830
Էլ. հասցե:

Կրթություն
1994-2000
Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ (060268)

06/2000-09/2000
Ստաժավորում ներքին հիվանդությունների ամբիոնում, Երևանի պետական բժշկական համալսարան

09/2000-09/2002
Օրդինատուրա ընտանեկան բժշկության ամբիոնում Երևանի պետական բժշկական համալսարան
Վերապատրաստումներ
11.06.02-11.12.02
Կադրերի պատրաստում էխոսրտագրության ոլորտում
Թոմաս Ջեֆերսոնի ուլտրաձայնային հետազոտության ինստիտուտ
Երևանի պետական բժշկական համալսարան

14.05.06-20.05.06
Դյուկ ընտանեկան բժշկության սեմինար
Զալցբուրգ, Ավստրիա

02.12.07-08.12.07
Կլիվլենդ սրտի պատկերման սեմինար
Զալցբուրգ, Ավստրիա

04.02.08-29.02.08
Ստաժավորում անոթների ուլտրաձայնային դուպլեքս հետազոտության գծով Էնդովասկուլյար և անոթային վիրաբուժության բաժանմունք Զալցբուրգի համալսարանական հիվանդանոց, Ավստրիա

28.11.11-22.12.11
Ստաժավորում անոթների ուլտրաձայնային դուպլեքս հետազոտության գծով Էնդովասկուլյար և անոթային վիրաբուժության բաժանմունք Զալցբուրգի համալսարանական հիվանդանոց, Ավստրիա
Բժշկական պրակտիկա
09/2003-ից մինչ այսօր
Դոցենտ, դասախոս,
Թերապիայի № 1 ամբիոն
Երևանի պետական բժշկական համալսարան

02/2004 - 03/2010
Սրտաբան, անոթաբան,
Ներքին հիվանդությունների և սրտաբանության ամբիոն Համալսարանական № 1 հիվանդանոց

03/2010 թ-ից մինչ օրս
Սրտաբան, անոթաբան և դուպլեքս հետազոտության մասնագետ «Լևոն և Կլաուդիա Նազարյանների ռադիոլոգիայի կենտրոն» Համալսարանական հիվանդանոցային համալիր № 1

ԳԼԽԻ ՄԱԳԻՍՏՐԱԼ ԱՆՈԹՆԵՐԻ, ՎԵՐԻՆ ԵՎ ՍՏՈՐԻՆ ՎԵՐՋՈՒՅԹՆԵՐԻ, ԱՈՐՏԱՅԻ ԵՎ ԻՐ ՃՅՈՒՂԵՐԻ ԴՈՒՊԼԵՔՍ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

1.Աթերոսկլերոզ, զարկերակների կծկման մակարդակ, անեվրիզմներ
Հիմնական ախտանշաններ` ցավ ոտքերում, վերջույթների սառեցում, վերջույթների փայտացման զգացողություն, եղունգների գույնի փոփոխություն:

2. Շաքարային դիաբետ: Դիաբետային անգիոպաթիա
Հիմնական ախտանշաններ` ցավ ոտքերում, վերջույթների սառեցում, վերջույթների փայտացման զգացողություն, եղունգների գույնի փոփոխություն, խոցեր ոտքերի վրա:

3. Երակների վարիկոզ հիվանդություն, երակների լայնացում, երակային քրոնիկական անբավարարություն
Հիմնական ախտանշաններ` ցավ և ծանրություն ոտքերում, այտուցներ:

4. Թրոմբոֆլեբիտ, խորը և մակերեսային երակների թրոմբոզ
Հիմնական ախտանշաններ` ցավ վերջույթում, այտուց, կարմրություն:

5. Հետթրոմբոֆլեբիտային հիվանդություն
Հիմնական ախտանշաններ` ցավ վերջույթում, այտուց, կարմրություն, խոցեր:

6. Լիմֆոստազ
Հիմնական ախտանշաններ` ցավ վերջույթում, այտուց, կարմրություն:

7. Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում:
Հիմնական ախտանշաններ` գլխացավ, գլխապտույտ, ցավեր պարանոցի շրջանում, գիտակցության հանկարծակի կորուստ, հիշողության և ուշադրության վատացում, ծանրության զգացում:

8. Երակների և զարկերակների բնածին անոմալիաներ
Անդամակցություն
Սրտաբանների հայկական ասոցիացիա: Անոթաբանների և ֆլեբոլոգների հայկական ասոցիացիա:
Գիտական աշխատանքներ
13 հրատարակված գիտական աշխատանքների հեղինակ է:
Ուղղել հարց բժշկին
Ուշադրություն. Այստեղ դուք կարող եք ինֆորմացիա ստանալ` ի պատասխան Ձեր հարցադրումների: Խնդրում ենք հաշվի առնել, որ հետագա կապի, կամ Ձեզ տրամադրած որևէ տեղեկատվության համար կայքի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:
Բոլոր դաշտերը պարտադիր են
Կոդը սխալ է հավաքված

Զեր հաղորդագրությունը հաջողությամբ ուղարկված է

Էջի Սկիզբ