aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Ինսուլտ (կաթված)


Նկարագրություն

Կաթվածը գլխուղեղային արյան շրջանառության սուր խանգարումն է` գլխուղեղի հյուսվածքի վնասմամբ և ֆունկցիաների խանգարմամբ:

Պատճառներ

Կաթվածի հիմնական պատճառներն են հիպերտոնիկ հիվանդությունը և գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը: Կաթված կարող է առաջանալ նաև անոթների տարբեր հիվանդությունների, ռևմատիզմի, արյան հիվանդությունների և այլ դեպքերում: Տարբերում են արյունազեղումային կաթված` արյունազզեղումը լինում է գլխուղեղում, և սակավարյունային կաթված` առաջանում է գլխուղեղի որևէ բաժնի արյունամատակարարման անբավարարությունից կամ ընդհատումից, որի հետևանքով տվյալ հատվածում գլխուղեղի հյուսվածքը փափկում է (գլխուղեղի ինֆարկտ):

Պաթոգենեզ

Արյունազեղումային կաթվածը հաճախ լինում է ցերեկը. առաջանում է ձեռքերի և ոտքերի կիսալուծանք, հիմնականում` միակողմանի (օրինակ գլխուղեղի ձախ կիսագնդի արյունազեղման ժամանակ` աջ ձեռքը և ոտքը), խանգարվում է խոսքը: Շատ հիվանդներ կորցնում են գիտակցությունը, չեն արձագանքում շրջապատողներին, 1-ին ժամերին լինում են շնչառության խանգարումներ, ցնցումներ և փսխում:

Սակավարյունային կաթվածն առաջանում է օրվա տարբեր ժամերին, երբեմն` աստիճանաբար, սկզբում թմրում է ձեռքը, այնուհետև այտերի կեսը, ապա խանգարվում է խոսքը: Կաթվածի դրսևորումներն ամբողջությամբ պայմանավորված են գլխուղեղի արյունազեղումների կամ ինֆարկտի տեղադրությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի համապատասխան ֆունկցիաների խանգարման: Կաթվածից հետո, որոշ ժամանակ կարող են պահպանվել շարժողական ֆունկցիաների, խոսքի, զգացողության, միզարձակման տարբեր խանգարումներ:

Բուժում

Կաթվածի դեպքում ցանկալի է բուժվել հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքում, որովհետև տնային պայմաններում հաճախ դժվար է կատարել անհրաժեշտ հետազոտությունները: Որպես կանոն` հիվանդանոց կարելի է փոխադրել կաթվածով բոլոր հիվանդներին, բացառությամբ սրտի աշխատանքի և շնչառության խանգարումների բարդացման դեպքերում, քանի որ սակավարյունային և արյունազեղումային կաթվածով հիվանդների բուժումը տարբեր է, ուստի շատ կարևոր է ճիշտ ախտորոշել, պարզել հիվանդության բնույթը: Մեծ նշանակություն ունեն ողնուղեղային ընդծակումը (պունկցիա)` գլխուղեղաողնուղեղային հեղուկի ուսումնասիրման նպատակով, ակնահատակի դիտումը, էխոուղեղագրությունը և այլն: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ հիվանդը հետազոտվի և բուժվի նյարդավիրաբուժական բաժանմունքում:

Կաթվածից հետո խանգարված ֆունկցիաները (շարժողական, խոսքի և այլն) հաճախ դանդաղ են վերականգնվում, և հիվանդանոցից հիվանդները կարող են դուրս գրվել դեռևս չապաքինված, ուստիտանը ևս նրանք հատուկ խնամքի կարիք ունեն: Նախ անհրաժեշտ է խստորեն պահպանել որոշակի հիգիենային պայմաններ: Հիվանդի ներքնակը պետք է հարթ ու փափուկ լինի, սավանը` առանց ծալքերի, որը կնպաստի կանխելու պառկելախոցերի և այլ բարդությունների առաջացումը: Եթե հիվանդն օգտվում է միզանոթից կամ պետքանոթից, ապա դրանց տակը պետք է մոմլաթ փռել: Հիվանդին ամեն օր պետք է լվացացնել, իսկ մարմինը շփել քափուրի սպիրտով: Կերակրելիս պետք է բարձրացնել հիվանդի գլուխը կամ կիսանստեցնել: Սնունդը պետք է լինի դյուրամարս, իսկ հեղուկները տալ խմուցիչով կամ պոլիէթիլենային փողկապով:

Եթե հիվանդանոցից հետո հիվանդին դեռևս անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, ապա պետք է հետևել անկողնում նրա ճիշտ դիրքին: Մեջքի վրա պառկած հիվանդի կաթվածահար ձեռքի կողմում` մահճակալի կողքին անհրաժեշտ է աթոռ դնել, վրան` մեծ բարձ, որի անկյունը լինի ուսահոդի տակ: Վերին վերջույթը պետք է ուղղել արմնկահոդում, միմյանցից զատած մատներով ձեռքին (ափային մակերևույթով) մինչև նախաբազկի կեսը հարկավոր է նրբատախտակից բեկակալ դնել: Այն փաթաթել բինտով ու բանբակով և մեկ այլ բինտով ամրացնել դաստակին ու նախաբազկին: Այնուհետև ձեռքը շրջել ափով դեպի վեր, հեռացնել մարմնից 90 անկյան տակ և դնել բարձին այնպես, որ ուսահոդը և ամբողջ ձեռքը լինեն միևնույն մակարդակի վրա` հորիզոնական հարթությամբ, որով կկանխվեն ուսահոդի դժվար շարժումներն ու ցավերը: Ձեռքի և կրծքավանդակի միջև պետք է բանբակից ու թանզիֆից գլանիկ դնել, իսկ ձեռքը նույն դիրքով պահելու համար` վրան ավազով լցված կես կգ-անոց պարկիկ դնել:

Լուծանքի ենթարկված ոտքը պետք է ծալել ծնկահոդում` 15-20 անկյան տակ, ծնկի տակ դնել բամբակե և թանզիֆե գլանիկ: Ոտնաթաթը ծալել 90 անկյան տակ և պահել այդ դիրքով հատուկ սարքի միջոցով (մգդակած բամբակով պատած արկղ կամ որևէ տուփ և այլն), որին հիվանդը հենվում է ներբանով:

Այսպիսով, մեջքի վրա պառկած հիվանդի լուծանքի ենթարկված ձեռքը և ոտքը գտնվում են համարյա կիսաուղղվածդիրքում: Հիվանդն առողջ կողքի վրա պառկելիս լուծանքի ենթարկված ձեռքը պետք է ծալել ուսահոդում և արմնկահոդում ու տակը բարձ դնել, իսկ ոտքը ծալել կոնքազդրային, ծնկային և սրունքաթաթային հոդերում, և տակը բարձ դնել:

Հիվանդի դիրքը (մեջքից կողքի և հակառակը) կարելի է փոխել 105-2 ժամը մեկ: Ուտելիս, բուժական մարմնամարզության և մերսման, ինչպես նաև հետճաշյա հանգստի և գիշերային քնի ժամանակ վերջույթներին հատուկ դիրք պետք չէ տալ: Շարժումների մնացորդային խանգարումների աստիճանից անկախ` բժշկի խորհրդով նշանակվում է բուժական մարմնամարզություն: Պառկած հիվանդին պետք է սովորեցնել ճիշտ նստել, իսկ եթե ինքնուրույն նստում է, սովորեցնելանկողնուց փոխադրվել կողքի աթոռին կամ թիկնաթոռին: Իսկ եթե հիվանդը կարողանում է կանգնել, պետք է սովորեցնել ճիշտ քայլել` սկզբում հատուկ փայտիկի (իշոտնուկի) միջոցով, այնուհետև` սովորական ձեռնափայտով և վերջապես` առանց դրա: Հիվանդի աշխուժացմանն ուղղված բոլոր միջոցառումները տնային պայմաններում պետք է իրականացվեն բուժաշխատողի օգնությամբ:

Բուժական մարմնամարզության պարապմունքների ծրագիրը կազմում են նյարդախտաբանը և բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Խոսքի խանգարման դեպքում պետք է անցկացնել լոգոպեդական պարապմունքներ: Որպես կանոն, խոսքի վերականգնման և բուժական մարմնամարզության պարապմունքներն սկսում են հիվանդանոցում, այնուհետև շարունակում տնային, ավելի ուշ` ամբուլատոր պայմաններում: Կաթվածի թույլ մնացորդային երևույթների դեպքում խորհուրդ է տրվում առողջարանային բուժում (գերադասելի է սովորական կլիմայական պայմաններում):
Էջի Սկիզբ