Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անմիզապահություն


Նկարագրություն

Տարբերում են բացարձակ (լրիվ), հարաբերական (մասնակի) և գիշերային անմիզապահություն:
Անմիզապահությունից պետք է տարբերել միզարձակումը զսպելու անկարողությունը, որը կապված է միզապարկի բորբոքման, շագանակագեղձի գեղձուռուցքի, միզաքարային և այլ հիվանդությունների հետևանքով միզապարկի ուժեղ գրգռվածության հետ: Միզարձակումը զսպել չկարողանալը դադարում է այն առաջացնող հիվանդությունը բուժելուց հետո:

Պատճառներ

Բացարձակ անմիզապահությունը հաճախ կապված է միզածորանների, միզապարկի կամ միզուկի բնածին թերությունների, ինչպես նաև տարբեր միզային խուղակների հետ:
Հարաբերական անմիզապահությունը կանանց մոտ հաճախ առաջանում է ծննդաբերական վնասվածքներից հետո: Այն կարող է կապված լինել նաև նյարդային համակարգի հիվանդությունների հետ:
Գիշերային անմիզապահությունը կարող է լինել բնածին թերզարգացած միզապարկի, , երեխայի ֆիզիկական ընդհանուր թերզարգացման, թլիպանեղացման, միզապարկի բորբոքման և միզասեռական համակարգի այլ հիվանդությունների հետևանքով: Այն երբեմն առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ժամանակավոր ֆունկցիոնալ և օրգանական (ուռուցք, բորբոքում) փոփոխությունների հետևանքով:

Պաթոգենեզ

Բացարձակ անմիզապահության դեպքում մշտական միզարձակում է լինում, և մեզը միզապարկում չի պահվում:
Հարաբերական անմիզապահության ժամանակ լինում է քիչ միզարձակում` հազի, արագ քայլելու կամ ֆիզիկական լարվածության դեպքերում:
Գիշերային անմիզապահությունը, երբ ակամա միզարձակում է լինում քնած ժամանակ, որպես կանոն, ունենում են երեխաները, հազվադեպ` մեծահասակները: Անմիզապահության ժամանակ մշտապես կամ պարբերաբար միզարձակումը գրգռում, խոնավացնում է սեռական օրգանների, շեքի, ազդրի մաշկը և ազդում հիվանդի ընդհանուր վիճակի վրա: Հիվանդը դառնում է ինքնամփոփ, գրգռված, անհավասարակշիռ:

Բուժում

Անմիզապահության որևէ ձևի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի: Բացարձակ անմիզապահության դեպքում պահանջվում է վիրահատական միջամտություն:
Անհրաժեշտ է պարզել անմիզապահություն առաջացնող հիմնական հիվանդությունը և բուժել այն:
Չնայած տարիքի հետ սովորաբար գիշերային անմիզապահությունը դադարում է, սակայն քանզի հիվանդության առաջացման պատճառները շատ բազմազան են, ցանկալի է որքան հնարավոր է վաղ դիմել բժշկի:

Կանխարգելում

Գիշերային անմիզապահությունը կանխելու նպատակով շատ կարևոր է մանկական տարիքում մշակել կամային միզարձակում, որի համար անհրաժեշտ է ստիպել երեխային մինչև քնելը անպայման միզել: Խորհուրդ չի տրվում երեկոյան, հատկապես գիշերը, շատ հեղուկ օգտագործել:
Էջի Սկիզբ