Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անեվրիզմ



Նկարագրություն

Անեվրիզմ (Անոթալայնանք) իրենից ներկայացնում է արյունատար անոթի կամ սրտի խոռոչի տեղային լայնացում՝ պատի ձգման և այտուցման հետևանքով։

Պատճառներ

Անեվրիզմը կարող է լինել սրտամկանի ինֆարկտի, աթերոսկլերոզի, սիֆիլիսի և այլ հիվանդություննեիի բարդություն կամ վիրավորումների արդյունք՝ վնասվածքային անեվրիզմ: Անեվրիզմի առաջացման համար բարենպաստ պամաններ են ստեղծում նաև անոթային պատի բնածին արատները։ Ըստ անեվրիզմի տեղակայման` տարբերում են հետևյալ տիպերը`

1. Զարկերակային
2. Երակային
3. Զարկերակաերակային

Ըստ տեսակների՝ ավելի հաճախ հանդիպում են իլիկաձև և պարկաձև անեվրիզմներ։ Անեվրիզմի լարվածությունը որոշվում է այն ուժով, որն անհրաժեշտ է զարկերակների նեղացման համար և կապված է զարկերակային ճնշման հետ։ Անոթալայնանքի առանձնահատկությունների հետազոտությունները բժշկին աիժեքավոր տեղեկություն է տալիս հիվանդի առողջական վիճակի մասին։
Էջի Սկիզբ