Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անեմիա Դայմոնդ-Բլակֆանի

Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է։


Բնածին հիպո և ապլաստիկ սակավարյունությունների շարքին է դասվում  Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունությունը։


Դայմոնդ-Բլակֆանի սակավարյունության ժամանակ ախտահարվում է միայն ոսկրածուծի էրիթրոցիտային ծիլը, թրոմբոցիտոպենիա և լեյկոպենիա սովորաբար չի լինում։ Կլինիկան արտահայտվում է սաստկացող սակավարյունությամբ։ Հաճախ հանդիպում է վաղ մանկական և կրտսեր տարիքի երեխաների մոտ։

 


Բուժումը։
Հիմնականում ախտանշային է։ Լայն չափով կիրառվում է արյան, էրիթրոցիտային զանգվածի փոխներարկում։ Ցուցված է կորտիկոստերոիդների կիրառումը։

 
Կարելի է կատարել նաև ոսկրածուծի փոխպատվաստում, որը հիվանդների մի մասի մոտ նպաստում է ռեմիսիայի երկարացմանը։

 
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Էջի Սկիզբ