Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անգինա



Նկարագրություն

Անգինան իրենից ներկայացնում է վարակիչ հիվանդություն, որը բնորոշվում է քմային նշագեղձերի բորբոքումով։ Նշագեղձերը տեղադրված են ըմպանում՝ լեզվակի և փափուկ քիմքի 2 կողմերում։

Պատճառներ

Հիվանդության հարուցիչներ կարող են հանդիսանալ տարատեսակ մանրէներ, որոնք ըմպան են ընկնում առավել հաճախ հիվանդի հետ անմիջական շփումից, չլվացած մթերք օգտագործելիս և այլ տարատեսակ գործոների ազդեցության ներքո: Հաճախ ըմպանում գտնվող մանրէները, որոնք սովորաբար հիվանդություն չեն առաջացնում, հատուկ պայմանների ներքո` (օրինակ`արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ տատանումներ), ակտիվանում են։ Ընդհանրապես անգինայով հիվանդանալ կարող են ոտքերը սառեցնելու, պաղպաղակ ուտելու արդյունքում: Անգինայով հաճախակի հիվանդանալը կարող է կապված լինել քթի խոռոչի և դրա հավելյալ ծոցերի, ինչպես նաև բերանի խոռոչի թարախային բորբոքումների հետ։

Պաթոգենեզ/Բուժում

Հիվանդությունը սկսվում է հանկարծակի: Հիվանդը ընդհանուր թուլություն է զգում, գլխում՝ ծանրության զգացում, կոկորդում չորության, քերծման զգացում։ Հիվանդությունը սովորաբար տևում է 7-8 օր և ավարտվում առողջացումով։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի օգնության։

Կանխարգելում/Բուժում

Անգինայի առավել հաճախ հանդիպող և ծանր բարդություններից է հարնշագեղձային թարախակույտը։ Սովորաբար այն առաջանում է հիվանդության տեսանելի ախտանշանները լրիվ անհետանալուց 2-3 օր անց։ Հանկարծակի կտրուկ բարձրանում է ջերմաստիճանը (մինչև 39-40°), առաջանում են կլման հետ չկապված (հաճախ՝ միակողմանի) ուժեղ կտրատող ցավեր։ Հիվանդը ստիպված հրաժարվում է ուտելուց և խմելուց, դժվարությամբ է բերանը բացում, ավշահանգույցների բորբոքման հետևանքով պարանոցն ուռչում է։ Այս բարդությունը շատ վտանգավոր է։ Չբուժված դեպքերում ըմպանի լուսանցքի նեղացումը կարող է հանգեցնել շնչառության դժվարացման և նույնիսկ ընդհատման, որը պահանջում է վիրաբուժական միջամտություն։ Դրա համար անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի՝ թարախակույտը բացելու և պարունակությունը հեռացնելու համար։

Անգինայով հիվանդանալու ժամանակ բժշկի նշանակումները խստորեն կատարելը արագ առողջանալու անհրաժեշտ պայման է և մեծ մասամբ հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից։ Հարկավոր է խստորեն կարգավորել հիվանդի սնունդը, որը պետք է լինի բազմատեսակ և վիտամիններով հարուստ։ Խորհուրդ է տրվում արգանակ, հեղուկ խյուս, շոգեխաշած կոտլետ, անուշապուր, առատ ըմպելիք (տաք կաթ, կիտրոնով թեյ)։ Չի կարելի տալ սուր, կոշտ և տաք կերակուր։

Անհրաժեշտ է ճշտորեն կատարել բժշկի նշանակած բուժումները, այդ թվում՝ ողողումները։ Բժիշկը ողողումների է նշանակում՝ կախված հիվանդության փուլից և բնույթից, դրա համար չի կարելի ողողման միջոցն ընտրել ինքնուրույն, քանի որ օգուտի փոխարեն այն կարող է վնաս պատճառել։

Դեղամիջոցը ըմպանի խորը բաժինները հասնելու համար ողողելիս պետք է խիստ հետ թեքել գլուխը և շունչը պահել, որպեսզի հեղուկը շնչափող չընկնի։ Ողողում են 2-3 /7-ից ոչ ավելի։ Անգինան վարակիչ հիվանդություն է, շատ կարևոր գործոն է հիվանդի ամանեղենն ու հիգիենայի պարագաներն առանձնացնելը: Ավելի հաճախ անգինայով հիվանդանում են մի քանի տարին մեկ, սակայն մի շարք դեպքերում նշագեղձերում առաջացած փոփոխություններն անհետք չեն կորչում, իսկ սուր բորբոքումները փոխվում են քրոնիկականի։

Կանխարգելման համար կարևոր են հետևյալ գործոնները`

1. փոշու
2. ծխի վերացում
3. օրգանիզմի կոփում
4. oդային և արևային լոգանքներ, Ֆիզիկական կուլտուրա
Էջի Սկիզբ