Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անգար

Նկարագրություն

Անգարը դա միգրենն է, հիվանդություն, որն արտահայտվում է գլխի աջ կամ ձախ կեսի նոպայաձև ցավով: Միգրենը ավելի շատ կանանց բնորոշ հիվանդություն է։ Անգարը հիմնականում կապված է գլխուղեղի թաղանթների անոթների լարվածության նյարդային կարգավորման խանգարմամբ, որը հաճախ զուգակցվում է անոթային հիվանդությունների հանդեպ ընտանեկան և ժառանգական պայմանավորվածությամբ:

Պաթոգենեզ

Հիվանդությունը սկսվում է սեռական հասունացման շրջանում։ Նոպաները սովորաբար հաջորդում են հուզումներին ու գերլարվածությանը: Նոպաների հաճախությունն ու ուժգնությունը ենթակա են փոփոխման` կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են`

1.տարիքը
2.կենսակերպը
3.աշխատանքի ոճը
4.սննդի ռեժիմը

Անգարի նոպայից առաջ հիվանդների մոտ խիստ քաղցի ու ծարավի զգացում է նկատվում, ինչպես նաև քնելու անընդհատ ցանկություն ու տրամադրության կտրուկ անկում։ Այս հիվանդության ժամանակ օջախը հիմնականում տեղակայված է լինում քթի շրջանում, ուժեղ ցավն ուղեկցվում է սրտխառնոցով ու փսխումով, որից հետո ախտանիշները մասամբ մեղմանում են։ Նոպայի տևողությունը տատանվում է 2-3 ժ-ից մինչև մի քանի օր: Հիվանդության նոպաների միջև ընկած ժամանակահատվածում հիվանդն իրեն լիովին առողջ մարդ Է զգում։

Պաճառներ

Նոպայի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ որոշ սննդամթերքներ`

1.Ապխտած սննդամթերք
2.Որոշ պանրի տեսակներ
3.Շոկոլադ
4.Բարձր աղմուկը
5.Վառ լույսը

Բուժում/Կանխարգելում

Անգարի ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է դիմել բժշկի` բուժման կուրսի նշանակման համար: Ախտանիշների թուլացման կամ կանխարգելման նպատակով պետք է ընդունել ացետիլսալիցիլաթթու, ցավամոքիչ դեղանյութեր։ Պետք է հնարավորինս խուսափել ուժեղ գրգռիչներից (ուժեղ ձայներ, վառ լույս)։
Նոպաների կանխելու գործընթացին նպաստում են օրվա ճիշտ ռեժիմն ու կանոնավոր սնվելը։
Էջի Սկիզբ