Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անբավարարություն (իմունոգլոբուլինների)

Իմունոգլոբուլինների ընտրողական (սելեկտիվ) անբավարարություն
Սպեցեֆիկ դեֆեկտ – Ig քանակի իջեցում: Հնարավոր է IgG-ից IgA-ի սինթեզի անցման խանգարում:

Կլինիկական առանձնահատկությունները.

-Արյան մեջ 1-2 Ig դասի քանակի իջեցում, իսկ մյուսների նորմալ կամ բարձր մակարդակ:

-Առավել հաճախ  IgA սելեկտիվ դեֆիցիտ (1: 500 – 700 մարդ):

-Կլինիկորեն առավել ծանր ընթանում է IgG2 պակասորդը:

-Կարող են հիվանդանալ մեծահասակները:

-IgA անբավարարությունը հաճախ անախտանիշ է:

IgA և IgG համակցված անբավարարության ժամանակ հաճախ հանդիպում են ալերգիկ, աոջտոիմուն հիվանդություններ, վերին շնչուղիների կրկնվող թարախային վարակներ, աղեստամոքսային տրակտի խրոնիկ հիվանդություններ և չարորակ նորագոյացություններ:

Ախտորոշում.

-IgA հետքեր

-IgG նորմալ կամ ցածր մակարդակ

-IgM նորմալ կամ բարձր մակարդակ

-B-լիմֆոցիտների քանակը նորմայի սահմանում

Th քանակի իջեցում և որոշ անհատների մոտ T ռեգուլյատորների քանակի ավելացում

Բուժումը.

Հակաբիոտիներ

Ներերակային Ig-ով փոխարինող բուժում, որը չի պարունակում IgA, քանի որ հնարավոր է հակա-IgA հակամարմինների առաջացում:
Ներերակային Ig ներարկման բոլոր դեպքերում պահպանել հետևյալ պայմանները.

1. Դեղաչափը` 200-400 մգ/կգ` 3-4 շաբաթը մեկ անգամ:

2. Բավարար դեղաչափի հսկողություն արյան մեջ IgG մակարդակ 3գ/լ-ից ոչ պակաս:

3. Փոխարինող բուժումը պետք է լինի երկարատև:

Էջի Սկիզբ