Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Անաֆիլաքսիա



Նկարագրություն

Անաֆիլաքսիան իրենից ներկայացնում է գերզգայնություն, ալերգիկ հակազդեցություն, որն առաջանում է օրգանիզմ ալերգենների կրկնակի ներթափանցման արդյունքում։ Տարբերվում են անաֆիլաքսիայի ընդհանուր կամ տեղային տիպեր։ Առավել արտահայտված ընդհանուր հակազդեցությունը կոչվում է անաֆիլաքսային շոկ։

Պատճառներ

Հիվանդության տարբեր ախտանիշներ առաջ են գալիս դեղանյութերի, սննդամթերքների կրկնակի անգամ օրգանիզմ ներթափանցման արդյունքում, երբ առաջին անգամ այդ ալերգենների նկատմամբ գերզգայնացում էր առաջացել։ Գերզգայնացումը առաջանում է նաև մեղուների, կրետների, շամեղուների խայթոցներից։ Անաֆիլաքսային շոկի ամենատարածված դրսևորումներից են`

1.շնչառության կտրուկ դժվարացումը
2.արյան ճնշման անկումը
3.գիտակցության կորուստ

Անաֆիլաքսային շոկի ախտանիշների ի հայտ գալուն պես պետք է անհապաղ դիմել բժշկական օգնություն։

Կանխարգելում

Անաֆիլաքսիայի կանխարգելման համար պետք է խուսափել առանց բժշկի նշանակման դեղանյութերի ընդունումից, քանի որ դրանց օգտագործումը հաճախ բերում է գերզգայնացման։ Բժշկին պետք է անպայման տեղյակ պահել ալերգիական հակազդեցությունների մասին, այնպիսի ախտանիշների ի հայտ գալուն պես, ինչպիսիք են` այտուցը, եղնջացան, հատկապես, եթե դրանք նախկինում առաջացել են դեղանյութեր օգտագործելիս։ Անհրաժեշտ է խուսափել սննդային ալերգիա առաջացնող սննդամթերքից։
Էջի Սկիզբ