Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Ամոթույքաբորբ

Նկարագրություն

Ամոթույքաբորբ տերմինն օգտագործվում է վուլվիտի (կնոջ արտաքին սեռական օրգանների բորբոքում) նկարագրելու համար։ Այս հիվանդության հաճախականությունը ավելի տարածված է աղջիկների և տարեց կանանց մոտ, ինչը բացատրվում է նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիական յուրահատկություններով: Հիվանդների զգալի մասի մոտ ամոթույքաբորբն առաջանում է երկրորդաբար` հեշտոցի ախտաբանական արտադրությամբ:

Պատճառներ

Հիվանդության առաջացման պատճառ կարող են դառնալ ամոթույքի էպիթելային ծածկույթի խախտումը, օրինակ` ճանկռվածքներ, քերծվածքներ և այլ տիպի վնասվածքներ: Սա բարենպաստ պայման է հանդիսանում թարախածին մանրէների ներթափանցման և բազմացման համար։ Աղջիկների մոտ քերծվածքների կամ ճաքերի պատճառ կարող է հանդիսանալ սրատուտը։

Կանխարգելում/Բուժում

Ըստ կլինիկական ընթացքի` հիվանդությունը լինում է սուր և քրոնիկական: Ամոթույքաբորբի սուր շրջանում հիվանդների մոտ առաջ են գալիս են արտաքին սեռական օրգանների այրոց և քոր: Նկատվում են նաև հետևյալ երևույթները`

1. ամոթույքի մաշկի ու լորձաթաղանթի կարմրություն
2. ծլիկի և փոքր սեռական շուրթերի այտուց

Հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում կարող է վերածվել քրոնիկականի, իր հետ բերելով պարբերական սրացումներ` հղի լուրջ բարդություններով։ Հիվանդության ախտանշաններն առաջ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Կանխարգելման հիմնական միջոցը համարվում է անձնական հիգիենայի կանոնների խիստ պահպանումը, ինչպես նաև ամոթույքաբորբի առաջացմանը նպաստող հիվանդությունների ժամանակին բուժումը։
Էջի Սկիզբ