Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Ականջախեցու պերիխոնդրիտ

Ականջախեցու պերիխոնդրիտը վերնաճառի սահմանափակ կամ դիֆուզ բորբոքումն է, որի ժամանակ պրոցեսի մեջ ընդգրկվում է նաև արտաքին լսողական անցուղու մաշկը: Հիմնական հարուցիչը կապտաթարախային ցուպիկն է (P. aeruginosa):

Սովորաբար պատճառը լինում է տրավման, հետագայում նաև միանում է ինֆեկցիան: Տրավմայի արդյունքում առաջանում է ականջախեցու հեմատոմա /ականջախեցին նմանվում է ծաղկակաղամբի/, որը լավ նպաստավոր միջավայր է ինֆեկցիայի զարգացման համար:

Կլինիկա.Սկզբնական ախտանիշը լինում է ականջախեցու և արտաքին լսողական անցուղու շրջանի ցավը: Ականջախեցին, բացառությամբ բլթակից, այտուցված է, հիպերեմիկ: Սկզբնական շրջանում այտուցվածությունը անհարթ է լինում, հետագայում առաջանում է ֆլյուկտուացիա ի հաշիվ աճառի և վերնաճառի միջև թարախային էքսուդատի կուտակման: Եթե ժամանակին ճիշտ բուժական միջամտություն ցույց չտրվի, ականջախեցին կդեֆորմացվի:

Բուժում. Լայն սպեկտրի հակաբիոտիկների կիրառում: Աբսցեսի զարգացման դեպքում պետք է կատարել կտրվածք, ապահովել թարախի արտահոսք:
Էջի Սկիզբ