Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Ադիսոնյան Հիվանդություն



Նկարագրություն

Տվյալ հիվանությունը առաջանում է մակերիկամների կեղևի երկկողմանի ախտահարումից: Հիվանդության ողջ ընթացքում նվազում կամ դադարում է մակերիկամների հորմոնների ( կորտիզոլ, ալդեստերոն) արտազատումը, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն սիրտանոթային համակարգի, ջրաաղային փոխանակության կարգավորման մեջ: Այս հիվանդության մասին առաջին անգամ խոսել է ծագումով անգլիացի բժիշկ Թ. Ադիսոնը, 1849 թ. – ին, որի անունն էլ կրում է հիվանդությունը:

Պատճառներ

Հիվանդության առաջացման պատճառներից են `

1.մակերիկամների տուբերկուլոզը
2.առանձնահատուկ սպիտակուցների ներգործությունը դրանց կազմության և ֆունկցիաների վրա
3.արյունազեղումները, թարախային բորբոքումները

Հիվանդությունը առաջացման ընթացքը դանդաղ է, այն հիմնականում ի հայտ է գալիս 20-40 տարեկանում:

Պաթոգենեզ

Ադիսոնյան Հիվանդության բնորոշ ախտանիշներից են` մաշկի բրոնզային գունավորումը, լորձաթաղանթի վրա մուգ բծերի առաջացումը:

Հիվանդներին բնորոշ է արագ հոգնելը, արյան ճնշման անկումը, աղեստամոքսային տրակտի խանգարումը և այլն: Հիվանդությունն ունի քրոնիկ ընթացք, սակայն հնարավոր է նաև կլինիկական դրսևորումների սրացում` ադիսոնյան կորիզ, որը ենթակա է անհետաձգելի բուժման:

Այս հիվանդությամբ տառապողներին լարված աշխատանքը հակացուցված է: Հիվանդների սննդի պարունակության մեջ պետք է պարտադիր լինի մեծ քանակությամբ աղ, վիտամիններ, հատկապես Vitamin C, մրգեր և այլն:

Բուժում

Առաջին ախտանշանների և հիվանդության ծանր դրսևորումների դեպքում հիվանդը պարտադիր ենթակա է հոսպիտալացման: Հորմոնային պատրաստուկների` բժշկի կողմից անհատական ընտրված բաժնեչափերը թույլ են տալիս ոչ միայն հիվանդի կյանքը երկարաձգել , այլ նաև` պահպանել նրանց աշխատունակությունը:
Էջի Սկիզբ