aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Շների հիպոալերգիկ տեսակները զուտ հորինվածք են

Շների հիպոալերգիկ տեսակները զուտ հորինվածք են

Նման շները ծնողների կողմից դիտվում են որպես կատարյալ տարբերակ, եթե տանը ալերգիա ունեցող երեխա կա: Սակայն մասնագետները նշում են, որ շատերը պարզապես անտեղի գումար են վատնում դրանց վրա: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման շները ոչնչով չեն տարբերվում սովորական շներից:

Այսպես, հիպոալերգիկ շները, որոնք ավելի քիչ թքարտադրություն, մազեր և թեփ ունեն, Մեծ Բրիտանիայում արժեն 500 ֆունտ: Հիպոալերգիկ շների ցեղատեսակների թվին են պատկանում Բիշոն ֆրիզեն, պուդելները և պորտուգալական ջրային շները:

Հենրի Ֆորդի հիվանդանոցի աշխատակիցները վերլուծել են շների 60 տարբեր տեսակներ: Ելնելով արդյունքներից` նրանք ասում են. «Հիմնվելով նախորդ ուսումնասիրությունների վրա, ապացուցվել է, որ եթե մարդ փոքր տարիքում շփվում է շների հետ, դա պաշտպանում է նրան ալերգիայից հետագայում: Բայց այն տեսությունը, որ շների որոշակի տեսակ կարող է զերծ պահել ալերգիայից, չի հաստատվել»:

Այս եզրակացությունն արվել է 173 շուն պահողների տնից վերցված փոշու ուսումնասիրության հիման վրա: Փոշին հավաքվել է տանը նորածնի հայտնվելուց մեկ ամիս անց: Գիտնականները փնտրում էին Can F 1 ալերգենը: ԸՆդհանուր առմամբ, ուսումնասիրությունն ընդգրկում էր շների 60 տեսակ: Ալերգենների մակարդակը նույնն էր բոլոր տներում` անկախ նրանից շունը հիպոալերգիկ էր, թե` ոչ:


26 Հուլիսի 2011
 
 
Էջի Սկիզբ