aat.am
Loading
Բժշկական օրացույց

Ապրիլ, 2014

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        
 

Էմբրիոն` 3 ծնողների սեռական բջիջներից

Էմբրիոն` 3 ծնողների սեռական բջիջներից

Ճապոնացի գիտնականները առաջարկել են արտամարմնային բեղմնավորում անցնող տարեց հիվանդների ձվաբջիջների որակը բարձրացնելու համար միավորել դրանք ավելի երիտասարդ կանանց ձվաբջիջների հետ: Հետազոտողների պնդմամբ`այսպես նրանց հաջողվել է  ձվաբջջի արհեստական բեղմնավորման հավանականությունը բավականին բարձրացնել:

Փորձարկման ընթացքում գիտնակններին հաջողվել է ստանալ մի քանի էմբրիոն, ինչի համար օգտագործվել է 2 դոնոր կանանց ձվաբջիջներ և 1 դոնոր տղամարդու սերմնահեղուկ:

3 ծնողների սեռական բջիջներից ստացված էմբրոնը կրում է առաջին կնոջ գենետիկական կոդը, և այդ սաղմից ծնված նորածինը լինելու է վերջինիս կենսաբանական երեխան: Փորձարկման արդյունքում ստացվել են 25 հիբրիդային բջիջներ, որոնցից միայն 7-ն են համարվել կենսունակ: Նրանք անցել են բաժանման առաջին փուլը և զարգացել մինչև բլաստոցիստի փուլի:

Այս փուլում փորձարկումները դադարեցվել են, քանի որ դրանք հակասում են էմբրիոլոգիկ հետազոտությունների կանոններին: Այնուամենայնիվ, ճապոնացի գիտնականները մտադիր են փորձարկել այս էմբրիոնները արգանդի փոխպատվաստման համար:


Աղբյուրը` Doctors.am


06 Մարտի 2012
 
 
Էջի Սկիզբ