Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետան շատ օգտակար է

Սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետան շատ օգտակար է

Պարզվում է` երիտասարդ կանանց համար նիհարելու ամենաարդյունավետ միջոցը սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդակարգն ու սննդաբանի հետ մշտական շփումն է:

Ինչպես ցույց է տվել վերջին ուսումնասիրությունը, որն անցկացվել է Ավստրալիայում, դա թույլ է տալիս կրկնակի լավ արդյունքների հասնել, քան ածխաջրային սննդակարգի պահպանման դեպքում:

Այս ուսումնասիրությունն անցկացվում էր Սիդնեի համալսարանում: Գիտնականները պարզել են, թե ինչպես են մարզումներն  ու սննդակարգի փոփոխություններն ազդում ավելորդ քաշից տառապող 18-25 տարեկան 71 կանանց վրա:

Մասնակիցներին կամավոր հերթականությամբ նշանակում էին սպիտակուցով կամ ածխաջրերով հարուստ դիետա: Ընդհանուր առմամբ ,երկու դիետաներն էլ ունեին նույն էներգետիկ արժեքը: Բոլոր մասնակիցները հանդիպում էին նաև սննդաբանի  հետ և  քայլում էին օրական 30 րոպե:
 
12 ամիս անց բոլոր մասնակիցների մոտ գրանցվեց քաշի զգալի նվազում: Սակայն սպիտակուցային սննդակարգ պահպանող կանայք ավելի շատ քաշ գցեցին, քան նրանք, ովքեր ածխաջրերով հարուստ սննդակարգ էին պահպանում:

Բացի այդ առաջին խմբի կանայք ասում էին, որ ավելի երկար էին հագեցվածություն զգացում ունենում և լավ տրամադրություն ունեին, քանզի նրանց մոտ երկաթի մակարդակը չէր նվազում:

Աղբյուրը` Doctors.am


03 Փետրվարի 2012
 
 
Էջի Սկիզբ