Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Շոկոլադը պաշտպանում է աղիների քաղցկեղից

Շոկոլադը պաշտպանում է աղիների քաղցկեղից

Մասնագետները հաստատել են, որ կակաոյի ամենօրյա օգտագործումը զգալիորեն նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Մասնագետների խոսքերով` այս աշխատանքը հիանալիորեն ցույց է տալիս Արևմտյան Աֆրիկայում հավաքված կակաոյի հատիկների դրական ազդեցությունը:

Հատիկները պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմի համար վնասակար ազատ ռադիկալների ազդեցությունը:

Հետևաբար, եթե շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ կակաո, այն կարելի է օգտագործել մի շարք հիվանդություններից պաշտպանվելու համար` ներառյալ  շաքարախտը, բարձր ճնշումը ու սրտի հիվանդությունները:

Իսկ բժիշկ Մարիա Արրիբասը որոշել է ստուգել` արդյո՞ք շոկոլադը կարող է պաշտպանել աղիների քաղցկեղից, եթե օրգանիզմը ենթարկվի քաղցկեղածին միացությունների ազդեցությանը:

Եվ այսպես, ստուգվող կենդանիների ութնօրյա սննդակարգը 12%-ով բաղկացած էր կակաոյից: Իսկ մնացած մկները կակաո ընդհանրապես չէին ուտում:

Հատկացված ժամանակից հետո երկու խմբերն էլ 4 շաբաթվա ընթացքում ենթարկվեցին ազոկսիմետին քաղցկեղածին նյութի ազդեցության, որն առաջացնում է աղիների քաղցկեղ: Արդյունքում` կակաոյով սնվող մկների մոտ գրանցվեցին ավելի քիչ քաղցկեղային վնասվածքներ:

Աղբյուրը` Doctors.am


03 Փետրվարի 2012
 
 
Էջի Սկիզբ