ՄԻԱՎ-ի ախտորոշման օրալ թեստն իրական կդառնա
ՄԻԱՎ-ի ախտորոշման արյան թեստը մոտ ժամանակներս կարող է փոխարինվել գրպանի նոր թեստերով, որն ախտորոշման համար օգտագործում է լնդերից վերցրած քսուքը: Մակգիլլ համալսարանի մասնագետները պարզել են, որ այս թեստը 99% -ով ճշգրիտ արդյունք է ցույց տալիս:
Նոր թեստն ախտորոշման ժամանակ թուք չի օգտագործում: Իմաստը կայանում է նրանում, որ ՄԻԱՎ հակամարմինները վերցվեն անմիջապես արյունատար անոթներից և լորձաթաղանթից: Թեստն առանձնացնում է ՄԻԱՎ հակամարմիններ 20 րոպեի ընթացքում:
Գիտական խմբի ղեկավար բժիշկ Նիտիկի Պանտ Պայի խոսքերով` օրալ թեստը շատ ավելի հարմար է այժմյան արյան թեստից: Այն անցավ է և կողմնակի միջամտություն չի պահանջում: Ապագայում, ի շնորհիվ նման թեստի, մարդիկ ինքնուրույն կկարողանան ստուգվել:
Դա առավել կարևոր է այն երկրների համար, որտեղ ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ վերաբերմունքը վատ է և դրա հետ միասին առկա է ՁԻԱՀ-ից մահացության բարձր մակարդակ:
Աղբյուրը` Doctors.am
03 Փետրվարի 2012