Loading
Բժշկական օրացույց

Մայիս, 2012

Երկ Երք Չոր Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 

Հարցազրույց ակնաբույժ Ելենա Մալայանի հետ

Հարցազրույց ակնաբույժ Ելենա Մալայանի հետ

Doctors.am-ի հյուրասրահը հյուրընկալել է   "Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի"  նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ  Ելենա  Ալեքսանդրի Մալայանը


Թեմա` Կրոսլինկինգ տեխնիկայի կիրառման արդյունավետությունը

Cross-linking–ը Գերմանիայում և Շվեյցարիայում մշակված կերատոկոնուսի բուժման նորագույն եղանակ է, որը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 3 տարի է նաև  Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական  կենտրոնում:

Կիրառելով հատուկ մշակված լազերի դոզավորված ուլտրամանուշակագույն ճառագայթումը եղջրենու ստրոմալ շերտի վրա , հաջողվում է արգելակել, իսկ երբեմն նույնիսկ կանգնեցնել կերատոկոնուաի առաջընթացը և խույս տալ եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտությունից : Cross-linking   միջամտությունը բացարձակ անցավ է , արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե:

Միջամտության առաջին փուլում  կաթեցվում են լուսազգայուն բաղադրիչ պարունակող հատուկ կաթիլներ, դրանցով հագեցնելով եղջրենու ստրոմալ շերտը:

Երկրերդ փուլը վերընշված լուծույթով հագեցված եղջրենու վրա լազերի ազդեցությունն է:

Միջամտության արդյունքում տեղի է ունենում եղջրենու “ցեմենտապատում”` նրա կառուցվածքի ամրացմամբ, ինչը դանդաղեցնում է նրա բարակեցումը և արտակորվելը կենտրոնում:

Այսպիսով կանգնեցվում է կերատոկոնուսի առաջընթացը և աչքի ռեֆրակցիան մնում է կայուն:
Շվեյցարացի պրոֆեսոր Թեո Զայլերը, որ հանդիսանում է մեթոդի հիմնադիրներից մեկը, ասել է.”եթե իմ որդին տառապեր կերատոկոնուսով, ես կանեի նրան այդ բուժումն արդեն վաղը” :

Ե՞րբ և ո՞ր դեպքում է ցուցված կրոսլինկինգի միջամտության անցկացումը

-կերատոկոնուսի I-II ստադիաներում երբ հիվանդությունն առաջընթացող է:

Ինչպե՞ս է անցկացվում բուժումը և ինչքան է այն տևում

-միջամտության ընթացքը բաժանվում է 8 իրար հաջորդող փուլերի և տևում մոտ 80 րոպե:
1ին փուլ.աչքի պրեմեդիկացիա բիբը նեղացնող կաթիլներով
2րդ փուլ.տեղային կաթիլային անզգայացում
3րդ փուլ. կոպլայնիչի տեղադրում և եղջրենու էպիթելազերծում
4րդ փուլ.Lidokain-ի կաթիլների կաթեցում
5րդ փուլ.Riboflavina fosfato կաթիլների կաթեցում, 10-15 րոպե
6րդ փուլ. Soluzione di riboflavina Կաթեցում և Ուltramanushakaguyn  ճառագայթման սկիզբ` լազերի մոնիտորի միջոցով իրական ժամանակում հսկողությամբ:
7րդ փուլ.շարունակվում է կաթիլների կաթեցումը յուրաքանչյուր 2-3 րոպեն` լազերի ներգործության ողջ ժամանակահատվածում
8րդ փուլ.եղջրենու մակերեսի լավ լվացում, հակաբորբոքային կաթիլներ կաթեցում  և  եղջրենու վրա  բուժիչ կոնտակտային լինզաի տեղադրում , որը հեռացվում է 5 օրից:

Որո՞նք են կրոսլինկինգ միջամտության հակացուցումները

1. 400մկ-ից փոքր հաստությունը եղջրենու ամենաբարակ կետում:
2. եղջրենու հերպետիկ վարակով ,եղջրենու բորբոքային հիվանդություններով /կերատիտներ/ , արցունքային թաղանքի անբավարարությամբ /չոր աչքի համախտանիշ/ հիվանդները կրոսլինկինգի թեկնածուներ չեն:

Ո՞րն է տվյալ բուժման առավելությունը

Կերատոկոնուսի առաջընթացի դանդաղում, ռեֆրակցիայի կայունացում,
Եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտության կանխարգելում:

Որպես կանոն ,բուժումն անցկացվում է միանվագ և տալիս է կայուն արդյունքներ 8-10 տարվա համար /եղջրենու ստրոմալ կառույցների նորացման ժամանակաշրջան/ ,ինչից հետո միջամտությունը կարելի է կրկնել անհրաժեշտության դեպքում:


ԿԱՊ ՀԱՍՏԱՏԱԵԼ ԲԺՇԿԻ ՀԵՏ


Կարդալ այլ հարցազրույցներ բժիշկների հետ


04 Փետրվարի 2012
 
 
Էջի Սկիզբ