Ինչպե՞ս բարձրացնել պատվաստանյութերի արդյունավետությունը
Այս հաբերն իրենցից ներկայացնում են մոտեցող վտանգի ազդանշաններ, որոնք գալիս են մաշկի բջիջներից: Գիտնականների խոսքերով` հաբերի ներարկումը թույլ էր տալիս մկներին ողջ մնալ անգամ մահացու վարակների առկայության դեպքում:
Պատվաստումն ինքնին պետք է պատրաստի իմունային համակարգը որոշակի բակտերիա կամ վիրուս ճանաչելուն, որպեսզի իրական վտանգի դեպքում այն կարողանա անմիջապես արձագանքել: Պատվստանյութի արդյունավետությունը բարձրացնելու համար նրա բաղադրության մեջ հաճախ ավելացվում է ոչ միայն վիրուսի փոքր քանակ, այլև լրացուցիչ բաղադրիչներ:
Նմանատիպ արդյունքի որոշել են հասնել ամերիկացի գիտնականները` օգտագործելով մաշկի լաբորցիտներ: Հենց այս բջիջներն են խթանում քորի կամ այտուցի առաջացումն ալերգիայի դեպքում:
Համարվում է, որ այս բջիջները բախվում են պաթոգենի հետ ու արտադրում են փոքրիկ հաբեր, որոնք պարունակում են ուռուցքի նեկրոզի գործոն: Այս հաբերը շարժվում են դեպի մոտակա լիմֆատիկ ուղիներ, որտեղ էլ սկսվում է օրգանիզմի միբոլիզացումն ու իմունային պատասխանի ձևավորումը:
Մասնագետներին հաջողվել է ստանալ նաև արհեստական հատիկներ: Եթե այս հատիկները ներարկվեն պատվաստանյութի հետ, կձևավորվի ավելի ուժեղ իմունային պատասխան:
Աղբյուրը` Doctors.am
03 Փետրվարի 2012